Արմինե․
Բարև Ձեզ հարգելիներս, ՌԴ քաղաքացին (ոչ ռեզիդենտ) ցանկանում է ՀՀ-ում ՍՊԸ բացել, որպեսզի ԱՄՆ-ից մեքենաներ ներմուծի ՀՀ և արտահանի ՌԴ: Հայաստանում ոչ մի վաճառք չի իրականացնելու: Կասե՞ք, թե ինչ կարգով դա պետք կազմակերպվի, և դրույքաչափերը: Կանխավ շնորհակալ եմ։
դա պետք է կատարվի մաքսային ընթացակարգերով, կարող է ՍՊԸ չբացել, եթե ցանկանա կարող եմ գործող ՍՊԸ առաջարկել որի հետ կհամագործակցի, եթե հարմար է առաջարկը գրեք կոնտակտ կգրեմ, դրույքաչափերը դա կախված է մեքենայի պարամետրերից էլ,օրինակ շարժիչի հզորություն,
Տիգրան ջան, նայեք, մեքենան բերվում է 3-րդ երկրից/ամն/, մաքսազերծվում է ՀՀ -ում և արտահանում ենք ՌԴ: Ստացվում է որ մաքսազերծումը տեղում է կատարավում իսկ արտահանումն ինվոյսով դեպի համապատասխան ֆիրմա: Իսկ ՌԴ քաղաքացին /ոչ ռեզիդենտ, կարո՞ղ է չէ ՀՀ-ում բացել ՍՊԸ: Կանխավ շնորհակալ եմ։
Ոչ մի խնդիր, լրիվ նորմալ կարող է անել, ՍՊԸ բացել կարող է, բայց ես առաջարկում եմ իմ ՍՊԸ-ով օգտվի, կասեցման վիճակում է, մաքսային բրոքեր ընկեր էլ ունեմ, մի անգամ ֆիզիկապես գա հերիք կլինի, կամ կոնտակով կապնվի եթե հարմար է իրեն իմ առաջարկը, գրեք ոնց է հարմար իմանամ։
Իրական շահառուի ռիսկ չկա՞
դա միգուցե իր համար ռիսկ է, մյուս կողմից դա մեր օրենքի պահանջ է ներկայացնել իրական շահառուներին
Բարև Ձեզ։ ԱՄՆ-ից մեքենաների ներմուծման և վաճառքի գծով օրենքներին կարո՞ղ եք ծանոթացնել։ ՍՊԸ եմ բացում, ցանկանում եմ իմանալ ինչ հարկեր պետք է մուծեմ: