Մարիաննա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե ֆիզիկական անձը մեկ տարվա մեջ գնում և վաճառում է մեկից ավելի ավտոմեքենաներ․
1) հարկվո՞ւմ է, և որքաո՞վ,
2) ինչպե՞ս պետք է վճարի հարկե՞րը,
3) այդ օրենքը գործում է մեկ տարվա մեջ կատարելով առքուվաճառք, թե՞ տվյալ տարվա մեջ:
1) հարկվո՞ւմ է, և որքաո՞վ,
հարկվում է եկամտային հարկով, եկամտային հարկը հաշվարկվում է 1 տոկոս դրույքաչափով, բայց ոչ պակաս, քան ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամից: Շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից:
2) ինչպե՞ս պետք է վճարի հարկե՞րը,
անկանխիկ,տերմինալով վճարելը ևս նորմալ է,
3) այդ օրենքը գործում է մեկ տարվա մեջ կատարելով առքուվաճառք, թե՞ տվյալ տարվա մեջ:
ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում է համարվում ավտոմեքենայի օտարումը, եթե ավտոմեքենան օտարվում է ձեռք բերելուց հետո՝ 365 օրվա ընթացքում,
հաշվետվություն էլ պետք է ներկայացնել եկամտային հարկի տարին ավարտվելուց հետո,
1) ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում է համարվում ավտոմեքենայի օտարումը, եթե ավտոմեքենան օտարվում է ձեռք բերելուց հետո՝ 365 օրվա ընթացքում՝ թեկուզ դա լինի 1 ավտոմեքենա:
2) հարկերը վճարվում են բյուջեի միասնական հաշվին՝ 9 0000 8 000 490, նաև ներկայացվում է տարեկան ձև 163-ը:
3) օրենքը գործում է, եթե ավտոմեքենան կամ ավտոմեքենաները օտարվում են ձեռք բերելու օրվանից սկսած՝ 365 օրվա ընթացքում: