Մաքսային արժեքի որոշում

Ռուզաննա.

Խնդրում եմ պատասխանել` ինչպե՞ս է որոշվում այն ապրանքների մաքսային արժեքը, որոնց նմանակը հանրապետությունում չկա:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Arthur Petrossyan

Հարգելի Ռուզաննա,

Ապրանքի մաքսային արժեքը ընդհանուր առմամբ տվյալ ապրանքի ինվոյսային արժեքի և մինչև ՀՀ մաքսային սահմանը դրա տեղափոխման արժեքի հանրագումարն է:

Եթե այդ հանրագումարը փոքր է ստացվում առկա կողմնորոշիչ (հսկիչ) գնից, ապա մաքսաին մարմնի կողմից համապատասխան չափով բարձրացվում է:

Կողմնորոշիչ գները` դրանք ներմուծմանը նախորդող 90-օրյա ժամանակահատվածում ներմուծված նույնանման կամ համանման ապրանքների գներն են: Հետևաբար, եթե Ձեր կողմից ներմուծվող ապրանքին նույնանման ապրանք դեռևս ներմուծված չլինի` մաքսային մարմինը կառաջնորդվի համանման ապրանքների գներով:

Ներկայացված ինվոյս+տրանսպորտ արժեքը հսկիչից բարձր լինելու դեպքում, կձևակերպեք Ձեր ինվոյսի արժեքով:

Anahit

Հարգելի Արթուր Պետրոսյան,

խնդրում եմ հնարավորության դեպքում օգնել:

Ինտերնետի միջոցով գիտական փորձեր իրականացնելու համար գնել ենք օգտագործված սարքավորում` վճարելով $ 2400: Կա ապրանքագիր, ինչպես նաև անդորրագիր վճարման մասին: Ինչպե՞ս է հաշվարկվելու մաքսային արժեքը այս սարքավորման համար: Կապ ունի՞ արդյոք մաքսային արժեքը չօգտագործված սարքավորման արժեքի հետ: Եթե այո, ապա ինչպե՞ս է հաշվարկվում սարքի մաքսային արժեքը, երբ գնված սարքավորումը չի պարունակում այն ամբողջական կոմպլեկտը, որը կա ինտերնետում (չօգտագործված սարքավորումը ամբողջական կոմպլեկտով ինտերնետային տվյալներով վաճառվում է $ 9000 այս մոդելը չկա Հայաստանում):
Կա՞ արդյոք ՀՀ տուգանք սարքավորումը հետ ուղարկելու համար, ինչքա՞ն:

Խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանել շուտ, քանի որ սարքավորումը մաքսատանն է, և հետ վերադարձել կարող ենք միայն առաջիկա մեկ-երկու օրվա ընթաքում:

Հարգանքներով,
Անահիտ

misak

Ասացեք խնդրեմ, եթե ես ապրիլին մեքենա եմ գնել, այն տեղ կհասնի օգոստոսին, այդ դեպքում մեքենայի մաքսազերծումը կարո՞ղ է նոր, թանկ գումարներով լինի:

Տիգրան

Խնդրում եմ հայտնել, թե ինչպես կարող եմ ներբեռնել համակարգչիս մեջ ավտոմեքենաների մաքսային արժեքների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, քանի որ մեկնելու եմ ՎՀ ավտոմեքենա բերելու և ցանկանում եմ տեղում առանց ինտերնետի ինձ հետաքրքրող ցանկացած ավտոմեքենայի վերաբերյալ մաքսային արժեքի մասին տեղեկություն ստանալ: Խնդրում եմ նաև օգնել վթարված ավտոմեքենաների մաքսազերծման արժեքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու հարցում, որը դարձյալ ցանկի տեսքով ցանկանում եմ ձեռքիս տակ ունենալ: