Սաթեն.
Խնդրում եմ օգնեք:
Կազմակերպությունը ինվոյսի հիման վրա բանկային փոխանցում է կատարել Չինաստան ապրանք գնելու նպատակով: Ապրանքը ստանալուց պարզվել է, որ չկա օրիգինալ իվոյսը, և բեռնագրում նշված չէ ստացող կազմակերպության անունը, գրված է միայն ստացող կազմակերպության տնօրենի անունը: Մաքսազերծումը կատարվել է ֆիզ. անձի անունով: Ի՞նչ պետք է անել փոխանցված գումարի հետ:
Բարև Սաթեն, միանշանակ կարող եմ ասել, որ Ձեր տված ինֆորմացիաով ոչ մեկը չի կարող Ձեզ ճիշտ պատասխանել (օգնել), բայց մինչև հարցի վերջնական լուծումը, փոխանցված գումարը կազմակերպությունը պետք է ձևակերպի (թողնի) որպես դեբիտորական պարտք:
Իմ կարծիքով, եթե հետևենք տրամաբանությանը, այդ գումարը պետք է առհաշիվ ձևակերպել տնօրենի անունով, այնուհետև գնել տնօրենից մաքսազերծված ապրանքը` վճարելով 10 տոկոս եկամտային հարկ և առհաշիվ գումարը ձևակերպել որպես տնօրենին ապրանքի դիմաց վճարում: