Սամվել.
Բարև ձեզ, հարգելիներս, խնդրում եմ ինձ տեղեկացնեք մաքսազերծման հետ կապված: Ես ներմուծել եմ ալյումին, ինվոյսի մեջ գրված է $ 2.8 , սակայն մաքսային պահեստի աշխատակիցը հաշվի չառավ ինվոյսում նշված գինը և ինձ պարտադրեց վճարել $ 4 կգ-ը` պատճառաբանելով, որ ինչ էլ նշված լինի ինվոյսի մեջ, հսկիչ գին գոյություն ունի: Դա ճի՞շտ է, և ընդհանրապես մաքսազերծման հսկիչ գները գոյություն ունեն, և որտե՞ղ կարող եմ նայել: Շնորհակալություն!
“Հսկիչ գին” հասկացությունը միշտ էլ գոյություն է ունեցել: Միայն ԵՏՄ անդամ երկրներից ներմուծման դեպքերում է, որ մաքսային վճարների հաշվարկը կատարվում է փաստացի ինքնարժեքի հիման վրա: