Ժաննա․
Բարև ձեզ։ Կազմակերպությունը ձեռք է բերել 6 000 000 դրամ և 1 550 000 դրամ արժեքով լամպեր բժշկական սարքավորման համար։ Այն ընդունել ենք որպես ՀՄ, և սկսել եմ հաշվարկել ամորտիզացիա 5 տարի ժամկետով։ Սակայն ընկերության Կառավարչական ընկերությունը առաջակում է 6 000 000 արժեքով լամպի համար ամորտիզացիան 5 տարվա փոխարեն հաշվել 1 տարում , իսկ 1 550 000 արժողությամբը՝ 3 տարում։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք՝ եթե վարվեմ նրանց պահանջով, արդո՞ք ճիշտ կլինի, և օրենք չե՞մ խախտի։
ֆինանսկան հաշվառմամբ հաշվելու մաշվածության մեթոդները նայեք մաշվածության ստանդարտում, ու կորոշեք հնարավոր է արագացված ամորտիզացիա թե ոչ, այստեղ կայքում կա այն,
Շնորհակալություն
Նախ կարևոր է, թե որ հարկային դաշտում եք աշխատում։ Եթե ընդհանուր հարկման դաշտում եք, պետք է հաշվի առնել, որ ՀՕ Հարկային օրենսգրքի հոդված 121-ում հստակ նշված են ամորտիզացիոն նվազագույն ժամկետները։ Այս դեպքում կարող եք վարել առանձին ֆինանսական հաշվառում և հարկային հաշվառում՝ տարբեր ամորտիզացիոն ժամկետներով։
Շնորհակալություն, հարգելի Արթուր, ես ճի՞շտ հասկացա, որ 5 տարուց պակաս իրավունք չունեմ։