Մանկական զարգացման կենտրոն բացելու համար

Ռոբ․

Բարև Ձեզ։
Մանկական զարգացման կենտրոն բացելու համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, և ո՞ր հարկատեսակով է հարկվում այդ գործունեությունը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Նախ որոշեք՝ ինչ կարգավիճակով եք ցանկանում գործել՝ անհատ ձեռնարկատեր, թե ասենք ՍՊԸ, որով էլ պարզ կլինի, թե գրանցման համար ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, իսկ հարկման առումով այս տարի մինչև 24 մլն իրացման շրջանառությունը կարող եք գործել միկրոբիզնեսի համակարգում, որպես կրթական գործունեություն իրականացնող սուբյեկտ:

Nerses

Պետք է գրանցվեք պետ. ռեգիստրում, այդ գործունեությունը կարող է գործել և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջհարկի, և՛ ընդհանուր հարկման դաշտում:

Ալլա

P85.52.4 Կրթական գործունեություն ստեղծագործական ԵՎ զարգացման կենտրոններում
Այս տնտեսական դասակարգչով աշխատելու դեպքում կարող եք ԱՁ կամ ՍՊԸ բացել և աշխատել միկրոյի դաշտում, քանի որ լիցենզավորման պահանջ չկա:

Armine Mkrtchyan

Որպես միկրո ձեռնարկատեր, հարկ միայն աշխատողնեից ամսական 5 000 դրամ + 2,5 տոկոս սոց. վճար և դրոշմանիշ:

Լուսինե

Իսկ այդ դեպքում աշխատողի ստաժ հաշվվու՞մ է, թե՞ ոչ։ Եթե ոչ, ի՞նչ համակարգով կարելի է գրանցվել, որ աշխատողին ստաժ հաշվվի, և միաժամանակ գանձվող հարկերը նվազագույն լինեն։ Շնորհակալ եմ։

Anushik

Անձնագրով և սոց. քարտով մոտենալ պետ. ռեգիստր, կատարել պետական տուրքի վճարում 3 000 դրամ, գրանցել ԱՁ-ն: Հաշվետվությունների ներկայացման համար անհրաժեշտ է գրանցվել և անձնական էջ ստեղծել: Գրանցել առկա բոլոր աշխատակիցներին, այդ թվում՝ ընտանիքի անդամներին: Գրանցման օրվան հաջորդող 20 օրացուցային օրվա ընթացքում ներկայացնել հարկման ռեժիմի վերաբերյալ հայտարարություն: Կարող եք աշխատել միկրոյով: ՀԴՄ ապարատ ձեռք բերել և գրանցել ԱՁ-ի անունով: Գործունեության վայրում փակցնել հարկ վճարողի վերաբերյալ հայտարարության օրինակելի ձևը /հաշվի առնել, որ դրա բացակայության դեպքում նախատեսվում է 50 000 դրամ տուգանք/: