Մայրության նպաստ

Rob.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս.
1. աշխատողը ներկայացրել է տեղեկանք մայրության նպաստ ստանալու համար, սկիզբը 31/07/2020թ., վճարվել է 05/08/2020թ., եկամտային հարկը հուլիս ամսվա մեջ պետք է ներառվի, թե՞ ոչ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
11 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Եթե հուլիսի 31-ից է և այդ մասին գրանցման հայտում էլ եք նշել, ապա այո, պետք է հաշվի առնել հուլիսի եկամտային հարկի հաշվարկում:

Մարինե

Միանշանակ օգոստոս ամսին, այսինքն, որ ամսին որ կատարել եք նպաստի վճարումը:

karine

Եկամտային հարկը ներառում եմ վճարման ամսվա մեջ։

Գայանե

Այո, պետք է ներառեք այն ամսվա հաշվետվության մեջ, որ ամսին, որ կատարել եք նպաստի վճարումը։

ArmineMilena

Նայեք փաստաթղթերում, որ ամիս ամսաթվով եք մուտք արել, այդ ամսվա հաշվետվության մեջ էլ ներկայացրեք։

Nerses

Որ ամսում կատարելու եք վճարումը այդ ամսում:

Rob

Այսինքն` հուլիս ամսվա հաշվարկում ոչինչ չի՞ նշվում նպաստի մասին: Իսկ գրանցման հայտում այս փուլում կարծում եմ նույնպես գրանցելու բան չկա, Տիգրան ջան։

Rob

Այս փուլում ի՞նչ պետք է նշվի գրանցման հայտում, Տիգրան ջան:

Ալլա

Գրանցման հայտում այս փուլում ոչինչ չի նշվում, գրանցման հայտում միայն նշվում է դեկրետից հետո, եթե մայրը գնում է երեխային խնամքի արձակուրդ։

Anushik

Եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառումն իրականացվում է (հարկի հաշվարկը կատարվում է)՝ մայրության նպաստների մասով՝ հաշվառման դրամարկղային մեթոդով։ Հետևաբար պետք է արտացոլել օգոստոս ամսվա եկամտային հարկի հաշվարկում։

Maya

Մայրության նպաստների մասով գործում է հաշվառման դրամարկղային մեթոդը, հետևաբար օգոստոս ամսվա հաշվարկում։
Հաշվառման դրամարկղային մեթոդը նկարագրված է ՀՀ ՀՕ-ի հոդված 15-ում։