Արմինե․
Բարև ձեզ։ Մի հարց․ եթե աշխատողը աշխատանքի է ընդունվել ապրիլի 1-ին 2022թ. ու 2 ամսից պետք է գնա ֆիզարձակուրդի, ամիսը ստացել է մաքուր 39000 հազար աշխատավարձ։ Ինչպե՞ս պետք է հաշվարկել։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արմինե․
Բարև ձեզ։ Մի հարց․ եթե աշխատողը աշխատանքի է ընդունվել ապրիլի 1-ին 2022թ. ու 2 ամսից պետք է գնա ֆիզարձակուրդի, ամիսը ստացել է մաքուր 39000 հազար աշխատավարձ։ Ինչպե՞ս պետք է հաշվարկել։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Առաջինը կապված է այն հանգամանքի հետ թե գործատու սուբյեկտը որ հարկման համակարգում է գործում, դա որ գրեք հետո արդեն կարող ենք ասել ինչպես պետք է հաշվարկել։
Պետք է վերցնել պահանջն առաջանալու ամսվան նախորդող 12 ամիսների ընթացքում ստացած ամբողջ եկամուտը՝ աշխատավարձ, հավելավճարներ, հավելումներ, լրավճարներ, պարգևավճարներ, նպաստներ, արձակուրդային վճարներ (հաշվառման ենթակա ամիսներում ներառվում է նաև նախորդ գործատուի կողմից վճարված եկամուտը), և բաժանել 12-ի։ Եթե ստացված միջին ամսական աշխատավարձը պակաս է լինում նվազագույն ամսական աշխատավարձի 50 %-ից, ապա որպես միջին պետք է վերցնել նվազագույն ամսական աշխատավարձի 50 %-ը, նպաստների դեպքում այն կազմում է 43 038 դրամ։ Եթե ընդունենք, որ տվյալ աշխատողի դեպքում միջինը վերցրել ենք 43 038 դրամը, ապա՝ 43038/30,4*140=198201, հանած 21 % եկամտային հարկը, վճարման ենթակա մայրության նպաստը կկազմի 156 579 դրամ։ Միջինը կախված է 12 ամիսների ընթացքում ստացած եկամուտից։
Եթե գործատուն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է, ապա միջինը նույնպես վերցնում ենք 43 038 դրամը, և այդ դեպքում եկամտային հարկը 5 000 դրամ է։
Քանի որ միջինը քիչ է նվազագույնի 50 տոկոսից , պետք է միջինը վերցնել նվազագույնի 50 տոկոսը։