Մայրության նպաստ

Թամարա.

Բարև ձեզ: Եթե սեպտեմբերին ընդունվել ես աշխատանքի, որպես գրանցված աշխատող, և հունվարին իմանում ես, որ հղի ես, ինչպե՞ս է իրականացվում դեկրետը, և արդյո՞ք վճարվում է ֆիզ. գումար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Բարև Ձեզ, Թամարա։ Պետք է գործատուին ներկայացնեք բուժհաստատության կողմից տրված անաշխատունակության թերթիկը, որի հիման վրա Ձեզ համար կհաշվարկվի մայրության նպաստը։ Թերթիկում նշված օրվանից կգնաք հղիության և ծննդաբերության արձակուրդ, որից հետո երեխայի խնամքի արձակուրդ և 2 տարի կստանաք երեխայի խնամքի նպաստ։ Խնամքի արձակուրդ կարող եք չգնալ և վերադառնալ աշխատանքի, բայց այդ դեպքում չեք ստանա խնամքի նպաստ։

Tigran

Բուժհաստատությունում հաշվառվելուց հետո երբ ժամանակը գա ֆիզ. գնալու, կբերեք բյուլետենը, որի հիման վրա կհաշվարկվի մայրության նպաստը ու կվճարվի:

Էմիլի

ԱՕ հոդված 172-րդ հոդվածով նայեք, աշխատակիցը իրավունք ունի գնալ ֆիզ. արձակուրդ հղիության 7 ամսից 140 օր՝ 70 օր հղիության, 70 օր ծննդաբերության, նաև իրավունք ունի արտահերթ գնալ երեխայի խնամքի արձակուրդ: Ուսումնասիրեք նշված հոդվածը։

Ալլա
Nerses

Բուժհաստատության կողմից տրամադրված թերթիկը ներկայացնում եք գործատուին և ըստ թերթիկում նշված ժամանակահատվածի ստանում եք Ձեր մայրության նպաստը, արձակուրդը:

karine

Այո, Դուք իրավունք ունեք գնալ դեկրետ և բժիշկի տված բյուլետենի հիման վրա կհաշվարկեն և կվճարեն Ձեզ։