Օֆա.
Բարև Ձեզ: Կասե՞ք` եթե աշխատել եմ 7 ամիս և ֆիզարձակուրդ եմ գնում, որքա՞ն կկազմի ֆիզարձակուրդիս գումարը: Մաքուր աշխատավարձս 90 000դրամ է:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Օֆա.
Բարև Ձեզ: Կասե՞ք` եթե աշխատել եմ 7 ամիս և ֆիզարձակուրդ եմ գնում, որքա՞ն կկազմի ֆիզարձակուրդիս գումարը: Մաքուր աշխատավարձս 90 000դրամ է:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Իսկ մինչ այդ եթե այլ գործատուի մոտ աշխատել եք, այդ տվյալներն էլ են պետք, իսկ որտեղ որ աշխատում եք` կասե՞ք, որ հարկման համակարգում է գործում, քանի որ միկրոբիզնեսի դաշտում գործող սուբյեկտի աաշխատողինը այլ կերպ է հաշվարկվում:
Այլ գործատուի մոտ չեմ աշխատել, աշխատավայրս էլ սեփական է, հյուրանոցային ցանցում եմ աշխատում, պետական հիմնարկ չէ:
124832 այսքան է ձեր աշխատավարձը, պահումներից հետո կստանաք 261572, եթե պարգևատրումներ ու բյուլետեն այդ ընթացքում չեն եղել:
Որ խնդրեմ` կասե՞ք, թե ոնց հաշվեցիք:
Պարզապես ինձ ասում էին` 7 ամսվա աշխատող լինելու դեպքում շատ քիչ է կազմելու գումարը:
Ես հաշվել եմ, եթե 7 լրիվ ամիս է, 124832*7/12 կլինի 72819,72819/30,4*140օր կլինի 335349, սրանից պահում է 22 տոկոս եկամտային հարկ, կմնա 261572: Թող ասեն տեսնենք իրենց իմացած հաշվարկի կարգը ոնց է:
Մերսի շատ:
Իսկ եթե 124 832, դա ո՞նց եք հաշվարկում:
Տիգրան ջան, ճիշտ եմ հասկացել` եթե կեղտոտ աշխխատավարձն էլ 90 000 է կազմում, ապա.
90000×7/12=52500
52500÷30.4×140= 241776
241776-22%=188500
Էսպե՞ս:
Ոչ, էդպես չի, 90 000-ը բերում ենք պահումներով թվին, նոր հետո մնացածը:
Իսկ կներեք, եթե 78 000 է մաքուր աշխատավարձը, կարո՞ղ եք մի հատ թվերով ասել` ոնց եք հաշվարկում:
Եթե լրիվ տարի է աշխատել, ապա կլինի նույն կարգով արդեն աշխատավարձը 108725, զուտ ստանալիքը կլինի 390552:
Վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկուերորդ ամսվա 1-ից մինչև ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող ամսվա վերջին օրն ընկած ժամանակահատվածի համար գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (հաշվարկված) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
Մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկվում հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի թվով:
Եթե այդ աշխատավարձը պակաս է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից, ապա մայրության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից: Վարձու աշխատողի մայրության նպաստի չափը չի կարող պակաս լինել ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից 140 օրվա համար հաշվարկված մայրության նպաստի չափից:
Եթե 7 ամիս է աշխատում հիմք ենք վերցնում նախորդ ամսվանից
124832*6/12, 62416/30.4*140, 287442-22տոկս կստացվի 224205:
Շնորհակալ եմ արձագանքելու համար:
Իսկ կասե՞ք` այդ 124 832 դա ինչի՞ հիման վրա եք վերցնում այդքան գումարը:
Դա Ձեր կեղտոտ աշխատավարձն է, որից հանում են 22% եկամտային հարկը, 3,5 % սոց. վճարը ու 3 000 դրամ դրոշմանիշային վճարը, և վճարման ենթակա գումարը ստացվում է 90 000 դրամ։
Բարև ձեզ , որ խնդրեմ կարող եք ասել որն է իմ կեղտոտ աշխատավարձի չափը, և ինչքան պետք է կազմի իմ մայրության նպաստը ,եթե դեռ երեխայիս երկու տարին չլրացած երկրորդ անգամ գնում եմ դեկրետ։ Իմ մաքուր աշխատավարձը կազմում է 103.000 դրամ, աշխատել եմ 2.5 տարի ։