Ագնեսա.
Բարև ձեզ։ Շնորհակալ եմ նման հարթակ ստեղծելու համար։ Հարցս հետևյալն է. գրանցված աշխատող եմ համարվում ապրիլի 6-ից, հոկտեմբերի 10-ին պատրաստվում եմ ֆիզարձակուրդ գնալ, աշխատավարձս կազմում է 36 000 դրամ, սակայն այս ամիսների ընթացքում 2 ամիսը եղել եմ իմ հաշվին արձակուրդում։ Հիմա որքա՞ն է կկազմի իմ բյուլետենայիմ գումարը։ Շնորհակալություն։
Քանի որ աշխատել եք ընդամենը 6 ամիս, բայց ստացել եք 36000*4=144000, միջին աշխատավարձը գալիս է 144000/12=12000, որը փոքր է նվազագույն աշխատավարձի 50 տոկոսից, ապա պետք է միջին աշխատավարձը համարել 34000 դրամը և հաշվել մայրության նպաստը հետևյալ բանաձևով 34000/30,4* բյուլետենի մեջ նշված օրերի քանակը։
Բարև Ձեզ, Ագնեսա։ Ձեր մայրության նպաստը կհաշվարկվի նվազագույն չափով, և կստանաք 156 580 դրամ։
Իսկ մինչ այդ այլ տեղում աշխատե՞լ եք, այնտեղի տվյալներն էլ պետք կգան:
Եթե մինչ այդ աշխատել եք այլ կազմակերպությունում, կարող եք այնտեղից տեղեկանք բերել աշխատավարձի մասին, որը հաշվի կառնվի բյուլետենի հաշվարկի մեջ։ Իսկ եթե ոչ՝ ապա այդ տվյալներով դուք 140 օրվա համար կստանաք 156580 դրամ։
Քանի որ Ձեր աշխատավարձը փոքր է նվազագույն աշխատավարձի 50 տոկոսից հաշվարկը կատարվելու է 34 000 դրամով որպես միջին աշխատավարձ: