Մայրության նպաստ

Շողիկ.

Բարև Ձեզ: Ինչպե՞ս հաշվարկել դեկրետային գումարը 2-րդ երեխայի դեպքում, եթե դեռ առաջինի դեկրետային արձակուրդում լինելու ընթացքում կա 2-րդ հղիություն: Բացի այդ հղիության 10-րդ շաբաթից անցել եմ աշխատանքի՝ 148 000 ամսական կեղտոտ աշխատավարձով: Շնորհակալ եմ արձագանքի համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկուերորդ ամսվա 1-ից մինչև ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող ամսվա վերջին օրն ընկած ժամանակահատվածի համար գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (հաշվարկված) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
Եթե հաշվարկային ժամանակահատվածը ներառում է նաև վարձու աշխատողի` խնամքի արձակուրդում գտնվելու ամիսներ, ապա այդ ամիսներից յուրաքանչյուրի համար որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով հաշվարկված հիմնական աշխատավարձը:

Մարիաննա

Բարև Ձեզ։ Եթե վերադարձել եք աշխատանքի, ապա այլևս չեք գտնվում երեխայի խնամքի արձակուրդում։ Մայրության նպաստի հաշվարկը պետք է կատարել նոր տվյալներով՝ հաշվի առնելով 148 000 դրամ աշխատավարձը աշխատանքի վերադարձած ամիսների համար, իսկ հաշվարկային 12 ամսվա մյուս ամիսների համար որպես եկամուտ ընդունել խնամքի արձակուրդ գնալու ամսվան նախորդող ամսվա Ձեր պայմանագրային աշխատավարձը։
«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մաս.
9. Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ` խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը:

Շողեր

Ստացվում է, եթե նոր աշխատանքում 5 ամիս եմ աշխատելու մինչև դեկրետը, ապա 5*148 000, իսկ մնացած 7 ամիսների համար 100 000 դրամ, որը եղել է արձակուրդ գնալու նախորդող ամսվա աշխատավարձը: Եվ քանի՞ տոկոս է պահվում հարկերի համար։ Շնորհակալ եմ:

Tigran

Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը:
Այսինքն 10-րդ շաբաթվանից մինչև ֆիզ գնալուն նախորդող ամիսների աշխատավարձերի ու խնամքի արձակուրդի յուրաքանչյուր ամսվա հաշվով կվերցնեն ձեր աշխատավարձը մինչև առաջին դեկրետի ու այդ տվյալների հիման վրա ելնող միջին աշխատավարձի թվի հիման վրա կհաշվարկեն մայրության նպաստը:

Շողեր

Շնորհակալ եմ: Եթե հիմա իմ կեղտոտ աշխատավարձը կազմում է 148 000 դրամ, իսկ նախորդ ֆիզ արձակուրդ գնալուն նախորդող ամսվանը 100 000 դրամ, ապա միջին եկամուտը հաշվվում է օրինակ 4 ամիս * 148 000 + 100 000՞։

Tigran

Միջին եկամուտը կլինի 4 ամիս * 148 000 + 100 000*8 ամիս, ստանում ենք 116000, 116000/30,4*140 կլինի նպաստը՝ 534211, պահվում է եկամտային 22 տոկոս, զուտը 416684:

Շողեր

Շնորհակալ եմ մանրամասն պատասխանի և մասնագիտական բարձր մակարդակի համար:

Մարիաննա

Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար… այսինքն՝ բոլոր ամիսների համար, 4 ամիս * 148 000 + 8 ամիս * 100 000: Մայրության նպաստից պահվում է միայն եկամտային հարկ։

Շողեր

Շնորհակալ եմ արձագանքի և մանրամասն վերլուծության համար: