Մայրության նպաստ

Մարինե.

Բարև Ձեզ։ Ես Մարինեն եմ։ Գտնվում եմ հղիության 27-րդ շաբաթում։ 30-րդ շաբաթից գնալու եմ ֆիզ. արձակուրդ։ Գրանցված աշխատող եմ հղիությանս 16-րդ շաբաթից։ Ստանում եմ ամսական 100 000 դրամ աշխ.վարձ։ Կցանկանայի իմանալ՝ ինչքա՞ն գումար կստանամ ես։ Նախապես շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ներկայացրեք վերջին 12 ամսիների միջին աշխատավարձը որքան է կազմում ու կհաշվենք:

Մարիաննա

Բարև Ձեզ, Մարինե։ Ձեր տվյալների համաձայն ֆիզ. գնալու օրվա դրությամբ Դուք աշխատած կլինեք մոտ 3.5 ամիս՝ 138 255 կեղտոտ աշխատավարձով (եթե Ձեր նշած 100 000 դրամը մաքուրն է)։ Այս դեպքում Ձեր միջին ամսական աշխատավարձը պակաս կլինի նվազագույն աշխատավարձի 50 %-ից, որպես միջին կվերցնեն 43 590 դրամը, և Ձեր մայրության նպաստը կկազմի 200 743 դրամ, հանած 22 % եկամտային հարկը՝ վճարման ենթակա գումարը կլինի 156 580 դրամ։ Սա մոտավոր հաշվարկ է, քանի որ տրամադրված տվյալները բավական չեն ճշգրիտ հաշվարկ կատարելու համար։

Ալլա

Մարիաննա ջան, մայրության նպաստի դեպքում, միջին աշխատավարձի հաշվարկի ժամանակ չի բաժանվում 12 ամիսների վրա, այլ բաժանվում է տվյալ ամիսների քանակի վրա։

Tigran

Համաձայն եմ Ալլայի հետ, ամսի 24-ին բյուլետենի հետ կապված երևի կարդացել եք միջինի հաշվարկի հետ կապված ինչպիսի հիմնավորումներ ներկայացրեցի:

Մարիաննա

Տիգրան, Դուք հիմնավորումներ եք փնտրում այլ օրենքներում, երբ համապատասխան օրենքը հստակ նշում է հաշվարկի կարգը։ Վստահ եմ, որ Ձեր իմացած ձևով մայրության նպաստ հաշվարկելու դեպքում փոխհատուցման դիմումը մերժվելու է, և պատասխան գրության մեջ պատճառը նշվելու է սխալ հաշվարկը, բայց ինձ հետաքրքրեց՝ Դուք այդպիսի հաշվարկով մայրության նպաստ եք ներկայացրել և հաստատե՞լ են:

Tigran

Դուք հաշվապահության իրավական ասպեկտներին երևի ծանոթ չեք, դատական պրակտիկայի ու օրենքների նորմերի մեկնաբանման դրույթների կիրառման պրակտիկայի չեք առնչվել: Ես միայն զուտ հաշվապահ չեմ, նշած փորձառության առիթներ ունեցել եմ ու կա դեռ: Որ մի անգամ թեկուզ ՊԵԿ բողոքարկման դիմում կազմելու լինեք, կամ դատարանի հայց նման թեմաներով կազմելու առիթ ունենաք կհամոզվեք թե այդ ամեն հիմնավորումները ոնց կիրառել, շարադրել, դրանք տարրեր են, որ անգամ իրավաբանները լավ չեն պատկերացնում ու անպայման ֆինանսիստի աջակցության կարիք են ունենում: Դեռ լավ է, որ նախադեպային իրավունքն էլ կիրառվում է: Գիտեք լավ է, որ արդեն 2 անգամ է ՊԵԿ նախագահ է նշանակվում իրավաբանը, նույն սխալը ռուսաստանում է: Տնտեսագետները իրավաբանությունը ավելի լավ են յուրացնում, որովհետև տնտեսագետների մեջ գոնե որոշ մասի մոտ վերլուծելու կարողություն է հանդես բերվում, դրա համար էլ նրանց մոտ դա ավելի լավ է յուրացվում: Օրինակներ՝ Գագիկ Հարությունյան, Սամվել Նահապետյան՝ բանկային տեղեկագրի ոչ պաշտոնական հրատարակողը, Արծվիկ Մինասյան՝ երկրորդ մասնագիտությունը իրավաբանական է ու էլի անձինք: Էս հարցերի մասին երկար է գրելիք ու ասելիք կա, ես իմ գրածի պատասխանատուն եմ և իմ 24.08-ի գրածի հետ էլի համաձայնվող եղել է ու բանավոր է կարծիքը ասել, չի գրել:

Մարիաննա

Ալլա ջան, օրենքն ասում է՝
Վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը հաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից (եկամտից):
«…սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված…», այսինքն՝ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքով, ոչ թե Աշխատանքային օրենսգրքով: Եվ հոդվածի 7-րդ մասով արդեն նշում է՝
Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
Հղիության և ծննդաբերության ժամանակաշրջանը նույնպես ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատված է, եթե նկատի ունեք, որ «մայրության» բառը չի նշվում: Եթե ունեք օրենքով որևէ հիմնավորում, որով առաջնորդվում եք, ես նույնպես կցանկանայի կարդալ:

Լիլիթ

Մարիաննա ջան, օրենքը ասում է 12 հերթական օրացուցային ամիսների եկամուտը բաժանել 12-ի: Հիմա 12 հերթական ամիս չունենք, ի՞նչ հիմքով 12-ի բաժանենք:

Մարիաննա

Լիլիթ ջան, ասում է 12 ամիսների ընթացքում ստացած եկամուտը, ոչ թե 12 ամիս պետք է լինի, որ բաժանենք 12-ի։ Հետո ասում է, որ եթե 12 ամիս չի ձևավորվում, վերցնում ենք նախորդ գործատուի կողմից ստացած եկամուտը, բայց չի ասում, որ պետք է բաժանենք ամիսների թվի վրա, ինչպես նշված է աշխատանքային օրենսգրքում, օրինակ, արձակուրդայինի կամ վերջնահաշվարկի համար։ Եթե այդպես լիներ, կշեշտվեր նաև այս օրենքում, օրենքը գրելուց հաստատ չեն մտածել՝ «դե լավ, դա էլ թող աշխատանքային օրենսգրքում կարդան»։

Արթուր

Մարիաննան միանշանակ ճիշտ է: Եվ այստեղ, կարծում եմ, որ կարևոր է հասկանալ օրենքի այս դրույթի նպատակը: Փորձեմ հիմնավորել օրինակով.

Կինը ընդունվում է աշխատանքի հղի վիճակում, և որպեսզի 1 ամսից ստանա բարձր նպաստ, նրան գրանցում են ֆիկտիվ բարձր աշխատավարձ: Եթե առաջնորդվենք “աշխատած ամիսների աշխատավարձ / աշխատած ամիսների քանակ” բանաձևով, ապա նույնիսկ մեկ ամիս ձևական բարձր աշխատավարձ գրելու դեպքում աշխատողը կստանա նաև բարձր նպաստ:

Եթե առաջնորդվենք “աշխատած ամիսների աշխատավարձ / 12” բանաձևով, հնարավոր կլինի խուսափել նման չարաշահումներից: Եվ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքում հենց դրա համար էլ գրված է՝ “եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով”: