Մայրության նպաստ

Անուշ.

Բարև Ձեզ: Կազմակեպությունը աշխատում է միկրոյի դաշտում, իրավական ձևը՝ ՍՊԸ: Աշխատակից պետք է գնա ֆիզ. արձակուրդ: Հարցս հետևյալն է՝ ինչպե՞ս հաշվարկել նպաստը: Նվազագույն աշխատավարձի 50 տոկոսը ասելով ինչպե՞ս հասկանալ՝ վերցնում ենք 78 000-ի, թե՞ 93 300-ի:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Նվազագույն աշխատավարձի 50 տոկոսը ասելով պետք է հասկանալ 68000/2՝ 34000:

Անուշ առաքելըան

Ձեր պատասխանից երևում է, որ 38 000 պետք է բազմապատկենք 12 ամսով, իսկ ես կարծում եմ՝ պետք է վերցնեք 78 000*12

Tigran

Նայեք ոնց է, միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս վարձու աշխատողի` միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար որպես տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտ ընդունվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը: 34000 բազմապատկած միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու ժամանակահատվածի յուրաքանչյուր ամիսների հաշվով:

Անուշ Առաքելյան

Տիգրան ջան, զանգել եմ հարկային ասացին վերցրեք 43 590 դր.:

Tigran

Իսկ իրենք չգիտեն որ օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափ ասվածը 68000-ն է: