Մայրության նպաստ

Zhenya.

Բարև Ձեզ: Ներեցեք՝ ուզում եմ իմանալ, ես ինչքա՞ն ֆիզ. արձակուրդ պետք է ստանամ, եթե աշխատում եմ մեկ տարի: Աշխատավարձս՝ կեղտոտ, 108 000 դրամ է կազմում:
Եվ Ա/Ձ ունեմ, բայց միկրո, այդ դեպքում էլ կարո՞ղ եմ ստանալ, թե՞ միայն մեկ աշխատավայրից:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Եթե վարձու աշխատողը միաժամանակ նաև անհատ ձեռնարկատեր կամ նոտար է (այսուհետ` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ), ապա անաշխատունակության նպաստը, անկախ այլ գործատուների կողմից նպաստ նշանակելու և վճարելու հանգամանքից, հաշվարկում, նշանակում և վճարում է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը (այսուհետ` ծառայություն)՝ իր տարածքային բաժինների (այսուհետ` տարածքային բաժին) միջոցով:
Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին տրվող անաշխատունակության նպաստը կամ մայրության նպաստը անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո մեկ ամսվա ընթացքում հաշվարկում, նշանակում և վճարում է ծառայությունը` իր տարածքային բաժինների միջոցով: Համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողի (այդ թվում` միաժամանակ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող) մայրության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի այն օրվանից, երբ վարձու աշխատողը բոլոր գործատուների մոտ գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում (միաժամանակ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսանալու դեպքում` նաև անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցրել է գործունեությունը):