Լուսինե.
Բարև Ձեզ: Ես Լուսինեն եմ, աշխատում եմ որպես խորհրդատու վաճառողուհի: 2 ամսից գնալու եմ ֆիզ. արձակուրդ, ուզում եմ իմանալ՝ ինչպե՞ս են հաշվելու իմ ֆիզ. արձակուրդի գումարը, քանի որ ես բավականին բարձր եմ վարձատրվում, բայց գրանցված է ավելի ցածր աշխատավարձ, քան ես ստանում եմ:
Նախապես շնորհակալություն:
Ֆիզ. արձակուրդի գումարը հաշվարկելու են ելնելով գրանցված աշխատավարձից, հաշվարկի համար կարևոր են ձևակերպված եք հնգօրյակ, թե վեցօրյակ ու միջին աշխատավարձը որքան է լինելու ֆիզ.գնալու ամսում:
Բարև Ձեզ։ Մայրության նվազագույն նպաստը որ կստանաք 156 580 դրամն է։
Իմ գրանցված աշխատավարձը կազմում է 90 000 դրամ, աշխատում եմ 6 օրյա գրաֆիկով: Կխնդրեի ասեք, թե որքա՞ն կկազմի իմ ֆիզ. արձակուրդի գումարը:
Հարգելի Լուսինե, որ ամսին որ գնալու եք ֆիզ. արձակուրդ, այդ ամսվան նախորդող 12 ամիսների Ձեր ստացած աշխատավարձերը, արձակուրդային վճարները, անաշխատունակության նպաստները, հավելումները, հավելավճարները և պարգևավճարները (1/12 մասով) գումարում եք և բաժանում 12-ի, ստանում եք միջին ամսական աշխատավարձը, որը պետք է պակաս չլինի նվազագույն ամսական աշխատավարձից: Ստացած գումարը բաժանում եք 30.4-ի՝ միջին օրական աշխատավարձը ստանալու համար, որն էլ բազմապատկում եք 140-ով: Հաշվարկված գումարից հանում եք 22 % եկամտային հարկը և ստանում եք վճարման ենթակա գումարը: