Մայրության նպաստ

Սուսի.

Բարև Ձեզ: Գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում /երեխան 1,3 տարեկան է/: Ապրիլ ամսից վերադառնում եմ աշխատանքի, սակայն սեպտեմբերից նորից գնում եմ ֆիզ. արձակուրդ։ Հիմա ցանկանում եմ իմանալ՝ ինչպե՞ս են հաշվարկելու իմ ֆիզ. արձակուրդիս գումարը /աշխատած ամիսը կազմում է 6 ամիս, աշխատավարձը՝ 180 000դր, ընդհանուր ստաժը տվյալ կազմ. 9տ/:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը:
Այսինքն մի մասը կկազմի 6 ամսվա գումարը գումարած մինչև խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսի հիմնական աշխատավարձը: Գումարած էլի կստանաք ծննդյան միանվագ ու մինչև 2 տ, խնամքի նպաստի գումարը: