Մայրության նպաստ ՔԻՊ դեպքում

Անգին.

Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատելու դեպքում, գործատուն մայրության նպաստ վճարու՞մ է աշխատողին, թե՞ ոչ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

  ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ Օրենքի Հոդված 4.Նպաստի իրավունք ունեցող անձինք  
1. Սույն օրենքով սահմանված՝ ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի (այսուհետնպաստ) իրավունք ունեն
1) գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք.
2) անհատ ձեռնարկատերերը և նոտարները (այսուհետ` ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձինք), բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

Էմիլի

172 հոդված ԱՕ

Ռուզաննա

Ոչ, չի վճարում։ Կցված ֆայլով կարող եք ծանոթանալ աշխատանքային և քաղիրավական պայմանագրերի տարբերություններին

Screenshot_20200907-210021_Facebook.jpg
Tigran

Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատելու դեպքում, գործատուն մայրության նպաստ չի վճարում աշխատողին, սակայն նա ստանում է մայրության նպաստ համաձայն պետական նպաստերի մասին օրենքի: 1. Մայրության նպաստի իրավունք ունեն 3) Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառված՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսացող անձը (այսուհետ՝ չաշխատող անձ): Սույն օրենքի 23.1-ին և 23.2-րդ հոդվածների իմաստով չաշխատող անձ է համարվում նաև ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամը, «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հավելվածում ընդգրկված գործունեության տեսակներ իրականացնող` արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերը, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից եկամուտ ստացող անձը: