Մայրության նպաստ փոխարինող աշխատողին

Անի․

Բարև Ձեզ։ Կխնդրեմ տալ հստակ տեղեկություն փոխարինող աշխատողին մայրության նպաստ տրամադրելու մասով։ Եթե փոխարինող աշխատողը գնում է ֆիզ, իսկ հիմնական աշխատակիցը վերադառնում է աշխատանքի, արդյո՞ք փոխարինող աշխատողը ոչ մի աջակցություն (նպաստ) չի ստանում։ Այդ ժամանակ Գործատուն կարո՞ղ է փոխարինող աշխատողի պայմանագիրը որոշակի ժամկետովը փոխել անորոշ ժամկետով և տրամադրել ֆիզ արձակուրդ, և ի՞նչ հիմքերով։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Եթե փոխարինող աշխատողը գնում է ֆիզ, հրամանով ու գրանցման հայտով, իսկ հիմնական աշխատակիցը վերադառնում է աշխատանքի, փոխարինող աշխատողը աջակցություն (նպաստ) ստանում է օրենքով։

Մարիաննա

Բարև Ձեզ, Անի: «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի հոդված 4, մաս 4.
Մայրության նպաստը տրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի՝ օրենքով սահմանված օրերի համար, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիրը լուծելը (աշխատանքից ազատվելը՝ անկախ աշխատանքային պայմանագրի տեսակից) կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը (անկախ լուծվելու հանգամանքից)…
Հոդված 16, մաս 2.
2. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողին նպաստը հաշվարկվում և վճարվում է օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, բայց ոչ ավելի, քան մինչև աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը:
Տվյալ դեպքում փոխարինող աշխատողի պայմանագրի ժամկետը մինչև հիմնական աշխատողի վերադարձն է, մայրության նպաստը պետք է հաշվարկել մինչև հիմնական աշխատողի վերադառնալու օրը:
Գործատուի համաձայնության դեպքում աշխատողի պայմանագրի պայմանները՝ ժամկետը, պայմանագրի տեսակը, կարող են համաձայնագրով փոխվել՝ նշելով նաև այլ հաստիքի տեղափոխման հանգամանքը, և հաշվարկվի լիարժեք մայրության նպաստ: