Մայրության նպաստ ստանալու համար

Անուշ.

Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը՝ հղիության ժամանակահատվածում (10 շաբաթական) մեկ գործատուի մոտից ազատվելուց հետո արդյո՞ք օրենքով սահմանված է որոշակի ժամանակահատված, երբ պետք է այլ աշխատավայրում գրանցվել հետագայում մայրության նպաստից չզրկվելու համար։ Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Սահմանված որևէ ժամանակահատված չկա, երբ ստացվում է, գրանցված աշխատող դարձեք այլ աշխատավայրում, թեև հիմա չգրանցված անձանց էլ է հասնում մայրության նպաստ, սակայն գրանցված անձանց համեմատ դրանց չափերը տարբեր են:

Մարինե

Նման բան չկա սահմանված:

Տիգրան

Համատեղությամբ աշխատելու դեպքում ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր գործատուի և լիազոր մարմնի կողմից` անկախ մյուսների կողմից նպաստը նշանակվելու և վճարվելու հանգամանքից: Համատեղությամբ աշխատելու դեպքում (այդ թվում` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի դեպքում) մայրության նպաստը հաշվարկվում և վճարվում է հիմնական գործատուի կողմից: Համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողին նպաստ նշանակելու համար հիմնական աշխատավայրի գործատուի համար հիմք է համարվում ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, իսկ մյուս գործատուի (գործատուների) և լիազոր մարմնի համար` հիմնական աշխատավայրի գործատուի կողմից վավերացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի լուսապատճենը:

Ամիկում

Մայրության նպաստի իրավունք ձեռք կբերեք՝ անկախ նրանից, թե երբվանից եք աշխատում: Նպաստի համար միջինի հաշվարկի մեջ մտնում են վերջին 12 ամիսների (Ձեր նախկին աշխատատեղում էլ) ստացած բոլոր եկամուտները: Իսկ եթե անաշխատունակության իրավունքը ձեռք բերելու պահին չէք աշխատի, կկորցնեք այս իրավունքը և որպես չաշխատող մայր նպաստ կստանաք նվազագույն աշխատավարձի 50 %-ի միջինի հաշվարկով:

Անուշ

Շատ շնորհակալ եմ արձագանքելու համար։
Այսինքն՝ երկու աշխատավայրերից էլ կհաշվարկվի՞։

Ամիկում

Այո:

Անուշ

Շնորհակալ եմ: