Մայրության նպաստի վերաբերյալ

Արևիկ.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ ասեք. ես 2 ամսից ֆիզ. արձակուրդ եմ գնալու, իսկ իմ գործատուն իմ ֆիզ. 126 000 է ուզում տալ, իսկ ես իմացել եմ, որ 372 000 է։ Ասեք խնդրում եմ՝ նա իրավունք ունի՞ պատճառներ փնտրի և ինձ ազատի աշխատանքից, և դա այն դեպքում, երբ չարաշահում են աշխատանքային իրավունքները և կարելի է ասել՝ աշխատանքային թրաֆիքինգ է աշխատողների հանդեպ կիրառվում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevs

Եթե Ձեզ հասնում է 372 000 դրամը, ապա պարտավոր է վճարել: Դա օրենքի շատ կոպիտ խախտում է: Հասանելիք գումարը պարտադիր պետք է փոխանցվի Ձեր բանկային հաշվին: Օրենքով ամրագրված է ֆիզ. Արձակուրդում գտնվող անձի իրավունքները, որով գործատուն իրավունք չունի այդ կարգավիճակում գտնվող անձին ազատի` առնվազն երեք տարի: Սոց. թեժ գիծ 114:

Tigran

Նախ դա լուրջ խախտում կլինի, երկրորդ, եթե անգամ գումարը 372 000 է, ապա մնացած մասը նա ստանալու է փոխհատուցում պետ. բյուջեից: Չգիտե՞ն, որ վճարելուց հետո կարող են դիմել և ստանալ Ձեզ վճարած մայրության նպաստի գումարի տարբերությունը:
ԱՕ հ.114
1. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է`
2.1) հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը:

Ալլա

ԱՕ Հոդված 114. Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու արգելքը
1. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է`
2.1) հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը։

Իննա

Հղի կանանց աշխատանքից ազատելն արգելված է ՀՀ օրենքով:

Karine

Նախ համաձայն ՀՀ ԱՕ 114 հոդվածի գործատուն չի կարող աշխատանքից ազատել հղի կնոջը՝ այդ մասին տեղեկանք ստանալու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության օրվանից մեկ ամսվա ընթացքում։ Երկրորդ՝ նա չի կարող Ձեզ հասանելիք գումարը ամբողջությամբ չվճարել, քանի որ այն փոխհատուցվում է բյուջեից։

Մարիաննա

Հարգելի Արևիկ,
Ձեր մայրության նպաստի հաշվարկը գործատուն պետք է ներկայացնի սպասարկման բաժին, և սխալ հաշվարկման դեպքում այն մերժվելու է, գործատուի ցանկությամբ չի որոշվում մայրության նպաստի չափը: Ինքներդ կարող եք հաշվել. գումարեք 12 ամսվա ընթացքում Ձեր ստացած եկամուտը (աշխատավարձ, պարգևավճար (1/12 մասով), լրավճար, հավելում և այլն), այն բաժանեք 12-ի, այնուհետև բաժանեք 30,4-ի և բազմապատկեք 140 օրով, կստանաք մայրության նպաստի Ձեր գումարը: Կարծում եմ՝ ինչ-որ մի բան ճշգրիտ չեք ներկայացնում, դժվար Ձեր հաշվապահը չիմանար, որ անգամ կես դրույք մինիմալ աշխատավարձի դեպքում մայրության նպաստի չափը պետք է պակաս չլինի 156 578 դրամից:

Anushik

Պարզապես գործատուն պետք է հասկանա, որ այդ գործընթացում չի տուժվում, քանի որ վերջին հաշվով պետական բյուջեից փոխհատուցվում է: