Մայրության նպաստի հետ կապված

Գոհար.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես առաջին անգամ պետք է ներկայացնեմ ու հաշվարկեմ աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդի հաշվարկ։ Կխնդրեմ ինձ օգնեք թե ինչպես լրացնեմ հաշվետվությաննների ներկայացման էլեկտրոնային մատյանում։ Աշխատողը աշխատում է 1 տարի, կես դրույք և ստանում է 50 000 աշխատավարձ։ Կխնդրեի նաև ասեիք՝ թե ինչպե՞ս է գործատուն վճարում, իսկ պետությունը երբ և ինչպես է փոխհատուցում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ինչպե՞ս է գործատուն վճարում, իսկ պետությունը երբ և ինչպես է փոխհատուցում։ Պետք է կարդաք ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների օրենքը և 1024 որոշումը: Կայքի փաստաթղթեր մասում կա հարկային ներկայացվող տեղեկանքի ձևը:

Ալլա

Եթե վճարվելիք մայրության նպաստը ավել է ձեր կողմից վճարվելիք ամսվա համար հաշվարկված եկամտային հարկից, ապա տարբերությունը պետությունը վճարում է գործատուին տեղեկանքը սոցապ ներկայացնելուց հետո։

Մարիաննա

Բարև Ձեզ, Գոհար։ Մայրության նպաստը պետք է ներկայացնեք վճարման ամսվա եկամտային հարկի հաշվարկում, իսկ գրանցման հայտը ներկայացնելու եք երեխայի խնամքի արձակուրդը ձևակերպելու ժամանակ։ Նպաստը հաշվարկելու համար անհրաժեշտ է վերցնել պահանջն առաջանալու ամսվան նախորդող 12 ամիսների ընթացքում ստացած եկամուտը (աշխատավարձ, հավելումներ, հավելավճարներ, պարգևավճարներ, նպաստներ, արձակուրդային վճարներ) և բաժանել 12-ի։ Պետք է ճշտել նաև՝ արդյոք հաշվառման ենթակա ամիսների ընթացքում աշխատողը չի ունեցել այլ եկամուտ՝ վճարված այլ գործատուի կողմից, լինելու դեպքում ներառել նպաստի հաշվարկում։ Ստացված միջին ամսական աշխատավարձը պետք է բաժանել 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկել ժամանակավոր անաշխատունակության օրացուցային օրերի թվով։ Նշեմ նաև, որ եթե նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, ապա նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից։
Ինչ վերաբերում է նպաստի փոխհատուցմանը, ապա գործատուն վճարում է իր միջոցների հաշվին, իսկ պետությունը փոխհատուցում է կամ վճարման ամսվա եկամտային հարկի հաշվին, կամ եթե եկամտային հարկը չի բավականացնում, ապա համապատասխան փաստաթղթերի փաթեթ ներկայացնելուց հետո գումարը փոխանցվում է գործատուին։