Մայրության նպաստի հաշվարկ

Անի․

Բարև ձեզ։ Իմ գործունեությունը հունվար ամսից փոխվել է միկրոձեռնարկատիրականի, 2015-2019թ֊ից հանդիսացել եմ արտոնագրային հարկ վճարող, իմ գրանցված աշխատողը (2016-ից) պետք է գնա ֆիզ արձակուրդ, կուզեի իմանալ՝ որքա՞ն նպաստ է նա ստանալու։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն չի ստանա մայրության նպաստը, այլ պետական նպաստների, ինչպես չաշխատողների դեպքում, քանի որ օրենքում այդպես է գրված: Դրա համար պետք է դիմի տարածքային սոցապ բաժին:

Ալլա

Մայրության նպաստի իրավունք ունեն գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք, բացառությամբ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողների։ Ձեր աշխատողը մայրության նպաստը կստանա համաձայն Պետական նպաստների մասին օրենքի Գ Լ ՈՒ Խ 5.1 ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ
Հոդված 23.1.Մայրության նպաստի իրավունքը
1. Մայրության նպաստի իրավունք ունեն`
3) Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառված՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսացող անձը (այսուհետ՝ չաշխատող անձ): Սույն օրենքի 23.1-ին և 23.2-րդ հոդվածների իմաստով՝ չաշխատող անձ է համարվում նաև միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողը (մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամը), բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից եկամուտ ստացող անձը:
Հոդված 23.2.Մայրության նպաստը նշանակելը և վճարելը
1. Չաշխատող անձին (այդ թվում` սույն օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձին) մայրության նպաստ նշանակվում է (չաշխատող անձը ձեռք է բերում մայրության նպաստ ստանալու իրավունք) մայրության նպաստի իրավունք ունեցող անձի դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային կենտրոն ներկայացվելուց հետո` մեկամսյա ժամկետում:

Anushik

Առկա է օրենսդրական փոփոխություն միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողին մայրության նպաստ նշանակելու հետ կապված: Այն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ. http://parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=11688&Reading=1: