Մայրության նպաստի հաշվարկ

Աննա․

Բարև ձեզ:
Ես նման հարց ունեմ։ Աշխատանքից ազատվել եմ իմ դիմումի համաձայն հղիությանս 6-րդ շաբաթում, այնուհետև անցել եմ աշխատանքի մեկ այլ կազմակերպությունում։ Արդյո՞ք ֆիզ. արձակուրդի նպաստը հաշվելիս հաշվի կառնվի նախկին աշխատանքի եկամուտը, թե՞ ոչ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Այո:
Մայրության նպաստը հաշվարկելիս, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի՝ տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից, ապա վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի՝ մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը: Այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվությունը ներկայացնում է վարձու աշխատողը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա:

Ամիկում

Այո, մայրության նպաստը հաշվարկում է հիմնական գործատուն՝ հաշվի առնելով վերջին 12 ամիսների ընթացքում բոլոր գործատուների մոտ ստացած եկամուտները:

Աննա

Այո, անպայման։

Անահիտ

Այո, նախկին աշխատավայրից տեղեկանք վերցրեք աշխատավարձի մասին, ներկայացրեք նոր աշխատավայր, որը և կգումարվի Ձեր ներկայիս եկամուտին։