Հարությունյան․
Բարև Ձեզ, խնդրում եմ Ձեր օգնությունը, շնորհակալ կլինեմ խորհրդատվության համար
1) Եթե աշխատողը մինչև 14.02.2025թ-ը գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (ընդ որում 14.02.2025թ-ին լրանում է երեխայի 2 տարեկանը), ապա հղիության և ծննդաբերության նպաստի վճարումը պետք է կատարել 15.02.2025թ-ի՞ն:
2) Ըստ վերոնշյալի, խնամքի արձակուրդը սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը եղել է 100.000 ՀՀ դրամ, այս դեպքում վճարման ենթակա նպաստի հաշվարկը կատարվում է հետևյալ կե՞րպ՝ (100.000 x 80%) / 30.4 x 140 =368 421
3) Եկամտային հարկի ամսական հաշվարկում Վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստներ դաշտում լրացումները ինչպե՞ս պետք է անել Գործատուի միջոցներով վճարված նպաստների գումար – 368 421՞, ՀՀ պետական բյուջեի միջոցներով վճարված նպաստների գումար – 0
4) Եթե տվյալ ամսվա եկամտային հարկի հաշվարկված գումարը կազմում է օրինակ 158 000 ՀՀ դրամ, որք՞ան կկազմի գործատուին վերադարձման ենթակա գումարը
1) Եթե աշխատողը մինչև 14.02.2025թ-ը գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (ընդ որում 14.02.2025թ-ին լրանում է երեխայի 2 տարեկանը), ապա հղիության և ծննդաբերության նպաստի վճարումը պետք է կատարել 15.02.2025թ-ի՞ն:
մի քիչ հստակ գրեք ,
2) Ըստ վերոնշյալի, խնամքի արձակուրդը սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը եղել է 100.000 ՀՀ դրամ, այս դեպքում վճարման ենթակա նպաստի հաշվարկը կատարվում է հետևյալ կե՞րպ՝ (100.000 x 80%) / 30.4 x 140 =368 421
ոչ ,սխալ է , մայրության նպաստի դեպքում սենց չեն հաշվում, նորից նայեք 22 հոդվածը,
4) Եթե տվյալ ամսվա եկամտային հարկի հաշվարկված գումարը կազմում է օրինակ 158 000 ՀՀ դրամ, որք՞ան կկազմի գործատուին վերադարձման ենթակա գումարը
հաշվարկով է երևալու որքան կկազմի
Բարև Ձեզ:
1. Մայրության նպաստի հաշվարկը և վճարումը կատարվում է, երբ աշխատողը ներկայացնում է բժշկական հաստատության կողմից տրված անաշխատունակության թերթիկը՝ առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում:
2. Հաշվարկը կատարվում է այսպես. 100000/30.4*140 (80% հաշվարկվում է անաշխատունակության նպաստների դեպքում)
3. Մայրության նպաստը պետական բյուջեից վճարման ենթակա գումար է: Նպաստի՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները գործատուն վճարում է տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի հաշվին:
4. Մայրության նպաստը կազմում է 460 526 դրամ (կեղտոտ գումարի մասին է խոսքը), որից հանում եք այդ ամսվա եկամտային հարկի չափը: Նշեմ նաև, որ գումարի փոխհատուցման համար պետք է կազմել անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթ և ներկայացնել ՊԵԿ, հաստատման դեպքում հետո նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: