Մայրության նպաստի հաշվարկ համատեղությամբ աշխատանքի դեպքում

Արմինե.

Բարև ձեզ։ Ինձ մի հարց է անհանգստացնում։ Ես աշխատում եմ 2 դպրոցում։ Մի դպրոցը իմ հիմնական դպրոցն է, մյուսը՝ ֆիզարձակուրդ գնացած աշխատակցի եմ փոխարինում։ Այժմ ես էլ եմ Ֆիզարձակուրդ գնում։ Ուզում եմ հասկանալ` ես 2 դպրոցից էլ կարո՞ղ եմ ստանալ նախածննդյան և հետծննդյան գումար։ Մի դպրոցից ստանում եմ 63 000դրամ, մյուսից՝ 74 000դրամ (մաքուր)։
Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Համատեղությամբ աշխատելու դեպքում (այդ թվում` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի դեպքում) մայրության նպաստը հաշվարկվում և վճարվում է գործատուներից մեկի (վարձու աշխատողի ընտրությամբ, որին ներկայացվել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ) կողմից: Այսինքն` բյուլետենը ներկայացրեք այնտեղ, որտեղից ավելի բարձր է միջին աշխատավարձը:

Ռուզաննա

Հոդված 22, 8-րդ կետ.
8. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված (համատեղությամբ աշխատելու) դեպքում մայրության նպաստը նշանակելու (հաշվարկելու) համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված եկամտում հաշվի են առնվում նաև մնացած գործատուների կողմից հաշվարկային ժամանակահատվածի համար վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը (իսկ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի դեպքում՝ նաև սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված եկամուտը), եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ է (կամ ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ հանդիսացել է ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ): Այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվությունը նպաստը հաշվարկող և նշանակող գործատուին է ներկայացնում վարձու աշխատողը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա:

Ալլա

Նայեք 14 հուլիսի 2011 թվականի N 1024-Ն «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման Հավելված N 2  

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ Կ Ա Ր Գ

Մարիաննա

Այո, Ձեզ համար կհաշվարկվի մայրության նպաստ՝ երկու աշխատավայրում ստացած եկամուտների հիման վրա, բայց կհաշվարկի ու կվճարի մեկ գործատուն, իսկ մյուս աշխատավայրում ստացած եկամուտների մասին տեղեկանքը պետք է ներկայացնեք Դուք հաշվարկող ու վճարող գործատուին։ Դրա համար անհրաժեշտ է հարկային մարմնից վերցնել վերջին 12 ամսվա ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածք, տարվա մեջ մեկ անգամը անվճար է։

Արմինե

Անչափ շնորհակալ եմ, հարգելի Մարիաննա ջան։