Սասուն.
Բարև ձեզ: Ուղարկել եմ սխալ էլեկտրոնային հաշվետվություն, ինչպե՞ս կարող եմ ճշգրտվածը ուղարկել, եթե հնարավոր է` արագ կպատասխանե՞ք: Շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Սասուն.
Բարև ձեզ: Ուղարկել եմ սխալ էլեկտրոնային հաշվետվություն, ինչպե՞ս կարող եմ ճշգրտվածը ուղարկել, եթե հնարավոր է` արագ կպատասխանե՞ք: Շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Եթե արդեն հանձնված հաշվետվությունում հայտնաբերել եք սխալ, ապա կարող եք հանձնել “ճշգրտված” կամ նույն հաշվետվությունից նորը` կախված թե տվյալ հաշվետվության ձևն ինչպես է նախատեսում: Էլեկտրոնային եղանակի դեպքում պահպանված է թղթային հաշվետվությունների ներկայացման սկզբունքը՝ եթե հաշվետվության ձևն ունի “ճշգրտման ժամանակաշրջանի” դաշտ, ապա նշում եք այդ դաշտը, եթե այդպիսի դաշտ չկա, ապա լրացնում եք միևնույն ժամանակաշրջանի համար: Բոլոր դեպքերում ՊԵԿ-ի համար հիմք է հանդիսանում վերջին ուղարկված հաշվետվությունը:
Հարգելի Ն. Ներսիսյան, ինձ մոտ ևս առաջացել են խնդիրներ: Ուղարկված հաշվետվություններում ունեմ սխալներ: Ինչպե՞ս վերականգնեմ սխալները և սխալ ուղարկված հաշվետվությունը փոխարինեմ ճշտի հետ: Կանխավ հայտնում եմ շնորհակալություն:
Հարգելի Սասուն, նորից լրացնում ես նույն հաշվետվության դատարկ ձևը: Այն լրացնելուց հետո գրանցելու ժամանակ համակարգը ցույց է տալիս, որ այդ ժամանակաշրջանի համար արդեն ներկայացված է հաշվետվությունը, գրանցելուց առաջ նշում “v” կատարեք հայտնված վանդակում և նոր գրանցեք, ուղարկեք ՊԵԿ: Դա կլինի ճշտում: