Vardan.
Բարև Ձեզ:
Սկսած հունվար ամսից ես, լինելով կազմակերպության ղեկավար, փաստացի ամբողջությամբ ստացել եմ իմ աշխատավարձը: Այսինքն, ձև 86-ում ավտոմատ կերպով կուտակայինը հաշվարկվել է, քանի որ այլ ձև չէր կարող լինել, սակայն ես փաստացի ստացել եմ իմ աշխատավարձն ամբողջությամբ:
Հարց ու պատասխան բաժնում ես կարդացի, որ պետք է այժմ ճշգրտումներ անել: Սակայն մանրամասն նկարագրված չէր, թե ինչպես: Հարգելի գործընկերներ, խնդրում եմ, եթե հնարավոր է, մանրամասն նկարագրել, թե ինչպես պետք է անել նշված ճշգրտումները: Շնորհակալություն:
Պարզապես մտեք էլ. հաշվետվությունների համակարգ և Հունվար ամսից սկսած` յուրաքանչյուր ամսվա համար առանձին լրացրեք ձև 86 հաշվետվությունը, հիմա արդեն կուտակայինը ավտոմատ չի հաշվարկի, և հաստատեք ու ուղարկեք:
Ես հարկայինից ճշտել եմ, որ դեռ հարկավոր չէ ներկայացնել: