Աննա.
Հարգելի հաշվապահներ, եթե հունիսի 10-ին ստացել ենք ապրանքներ՝ պահեստի մուտքով, ապա եթե այդ հաշիվը ստորագրվել է մինչև հուլիսի 20-ը, ապա հաշվանցում եմ և հաշվարկի մեջ ցույց եմ տալիս։ Որից հետո, եթե դիմացի կողմը մեզ գրել է ճշգրտող հաշիվ՝ հուլիսի 5-ին, ասենք նվազեցումով, ապա 20-ով նվազեցումը ցույց եմ տալիս հուլիսի 20-ին, թե՞ օգոստոսի 20-ին։
Շնորհակալ կլինեմ պատասխանի համար։
Եթե ԱԱհ հաշվարկը դեռ չեք ներկայացրել, ապա հուլիսի 20-ով կարող եք ներկայացնել։
Հարգելի Աննա, կարող եք ծանոթանալ Հարկային Օրենսգրքի հոդված 42․ Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքի ճշգրտումը
4. Գործարքի ճշգրտման դեպքում գործարքի կողմեր համարվող հարկ վճարողները (բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված հարկ վճարողների) պարտավոր են գործարքի ճշգրտման արդյունքները՝
1) ԱԱՀ-ի և ակցիզային հարկի մասով արտացոլել համապատասխան ճշգրտող հաշվարկային փաստաթղթի դուրս գրման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար Օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածներով սահմանված կարգով իրենց կողմից կազմվող և հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում, եթե գործարքի ճշգրտման արդյունքում նվազում են գործարքից առաջացած հարկային պարտավորության և հաշվանցման (պակասեցման) ենթակա հարկի գումարները.
2) ԱԱՀ-ի և ակցիզային հարկի մասով արտացոլել հիմնական գործարքի կատարման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար Օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածներով սահմանված կարգով իրենց կողմից կազմվող և հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում, եթե գործարքի ճշգրտման արդյունքում ավելանում են գործարքից առաջացած հարկային պարտավորության և հաշվանցման (պակասեցման) ենթակա հարկի գումարները.
Շնորհակալություն շատ հարգելի Արթուր