Անի․
Հարգելի՛ հաշվապահներ, ստացել ենք հարկային հաշիվ 2 անուն ապրանքով, բայց ապրանքներից մեկը հետ ենք վերադարձրել: Իրենք մի քանի օր անց գրել են ճշգրտված հարկային հաշիվ հետ վերադարձված ապրանքի անվանումով: Սա ճի՞շտ է: Այս դեպքում ինչպե՞ս ձևակերպումներ տալ, որ ճիշտ լինի, եթե 2 հաշիվներն էլ ներմուծել ենք ՀԾ ծրագիր: Կանխավ շնորհակալություն։
Բարև Ձեզ։ Այո, ամեն ինչ ճիշտ է՝ ճշգրտող հաշիվը դուրս է գրվում վերադարձվող ապրանքի անունով։ Փորձեք տալ հակառակ ձևակերպումները։
2-րդ հաշիվը ներմուծելիս ՀԾ պետք է ընտրեք հաշվի տեսակը վերադարձ մատակարարին, այդ դեպքում, համակարգը ճիշտ գործառնություն կձևակերպի։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ 23 հունիսի 2020 թվականի N 8, մանրամասն նկարագրված է ՃՇԳՐՏՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ