Anna.
Բարև Ձեզ: Ես մի հարց ունեմ: 2011թ. դեկրետի ժամանակ և հետո մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի դեպքում Ձև Ֆ10 անհատական հաշվետվության մեջ մի տեղ նշում են ծածկագիր, իսկ մյուս տեղ ծածակագիր, իսկ կարո՞ղ եք ինձ օգնել` օրերի թիվը այդ երկու տեղը ես ինչ նշեմ, օրացուցայի՞ն, թե՞ աշխատանքային:
Հարգելի Աննա, դեկրետ գնալու դեպքում ծածկագիրը 6-ն է, իսկ կողքի սյունակում նշվում է բաց թողած աշխատանքային օրերի թիվը:
Ես Ֆ10 անհատական ընթացիկ հաշվետվության մեջ սոց. վճարի հաշվին կատարված ծախսերը ծածկագիրը նշեցի 2, իսկ օրերի սյունակում չգիտեմ ինչ նշեմ` աշխատանքայի՞ն, թե՞ օրացուցային, իսկ չաշխատած օրերը նշեցի ծածկագիր 6, բայց օրերի սյունակում նույնեպ չգիտեմ` նշեմ աշխատանքային, թե օրացուցային: Եթե կարող եք, գրեք` ես ի՞նչ նշեմ: Շնորհակալություն: