Անի.
Հարգելի՛ հաշվապահներ, ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը ձեռք է բերել սարքավորում ֆիզ. անձից առ ու վաճառքի պայմանագրով: Հարց 1․ արդյո՞ք գնման ակտ պետք է: Հարց 2․ ՀԾ հիմնական միջոցներում մուտք անելիս հաշվառման բաժնում քանի՞ ամսով է ձևակերպվում և գումարը գրվում է ամբո՞ղջը, թե՞ եկամտայինը արդեն հանած: Շնորհակալ եմ:
Եթե կա պայմանագիր, գնման ակտ պետք չէ, կարող եք ընդունման-հանձնման ակտ սարքել, բայց հաշվի առեք արտադրական սարքավորումների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը շահութահարկի հաշվառման համար վերցնում եք 5 տարի, եկամտայինը հանած։
Հարց 1․գնման ակտ պետք չէ,պայմանագիրը հիմք է,կցեք հանձնման-ընդունման ակտ,
Առք ու վաճառքի պայմանագրի և ընդունման հանձնան ակտի հիման վրա եկամտայինը հանած 5 տարով։