Ձեռքբերում շուկայից

Lilit.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կխնդրեի օգնել ինձ` պատասխանելով հետևյալ հարցիս: Ընկերությունը շուկայից ձեռք է բերել ապրանքներ առհաշիվ անձի միջոցով, հետևաբար պետք է վճարի եկամտահարկ 11%, հաշվապահական ձևակերպումը կլինի
դտ.216 կտ 228-180.000
դտ.216 կտ 5242-19.800
Համաձայն օրենքի առհաշիվ անձին օրեկան միանվագ 300.000 դրամից ավել գումար չենք կարող տրամադրել: Ինձ հետաքրքրում է, թե ինչու այս դեպքում դրամարկղի ելքի ժամանակ առհաշիվ անձին 280.200 դրամից ավել (300.000-19.800) ավել գումար չենք կարող տրամադրել: Կանխավ շնորհակալություն պատասխանների համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
ԼԼ

Հոդված 19. Փաստաթղթերով չհիմնավորված ծախսերը

1. Հարկվող շահույթը որոշելիս առանց հիմնավորող փաստաթղթերի համախառն եկամուտը նվազեցվում է`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը չգերազանցող օրապահիկի, ինչպես նաև դաշտային պայմաններում և տեղափոխման (տեղաշարժման) բնույթի աշխատանքների կատարման դեպքում` հատուցման գումարների չափով.

բ) 2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետևանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած հարկ վճարողների համար, որոնց իրացումից հասույթը 2008 թվականի ընթացքում չի գերազանցել 50,0 մլն դրամ, 2008 թվականի ընթացքում ձեռք բերված ապրանքանյութական արժեքների, ինչպես նաև 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա ապրանքանյութական արժեքների մնացորդների մասով կատարված ծախսերի չափով, եթե այդ ծախսերի մասով առկա է որևէ հաշվարկային փաստաթուղթ կամ բանկային փոխանցումը կամ կանխիկ վճարումների կատարված լինելը հիմնավորող որևէ փաստաթուղթ (փաստաթղթեր).

գ) Հայաստանի Հանրապետության տարածքում փաստաթղթերով չհիմնավորված ծախսերի և դրանց մասով «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի համաձայն հաշվարկված և վճարված եկամտահարկի հանրագումարի այն չափով, որը ամսական կտրվածքով չի գերազանցում 3,0 մլն դրամը, իսկ միանվագ գործարքի գծով (այդ թվում` եկամտահարկի գումարը)` 300,0 հազ. դրամը:

Lilit

Շատ շնորհակալություն հարցիս պատասխանելու համար: Եթե դժվար չի, կարո՞ղ եք նշել աղբյուրը, որից օգտվել եք:

Սիմոն

Լիլիթ ջան, Ձեր հարցի դեպքում էլ դուք կարող էք հանգիստ կատարել վճարում առհաշիվ անձին, չէ՞ որ օրենքում ասվում է դրամարկղից գումարի ելքի մասին, որը Ձեր պարագայում չի գերազանցում 300.0 հազար դրամը, իսկ պահվող 11% եկամտահարկը դրա հետ կապ չունի, այն արտացոլվում է եռամսյակային եկամտահարկի հաշվետվության մեջ և վճարվում է սահմանված կարգով, ոչ թե դրամարկղից: