Ձեռքբերում ՀԴՄ կտրոնով

Մերի.

Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում
Ա/Ձ-ն Մայիս ամսվա ընթացքում ՀԴՄ կտրոնով ձեռք է բերել օդափոխիչ, ընդհանուր գումարը 580000, դիմացի կողմը ներկայումս հետին թվով չի տալիս ոչ Հ/Ա և ոչ էլ դրամարկղի մուտքի օրդերի անդորագիր, կարող եմ արդյոք տեղեկանք գրել և կցել ՀԴՄ կտրոնին և համարեմ հիմնավոր ձեռքբերում ու ամորտիզացնեմ, կանխավ շնորհակալ եմ

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հայկ

Մերի ՀԴՄ կտրոնին կից բացվածքի ձև գոյություն ունի, Դուք ձեր մոտի կտրոնով ձևակերպեք:

Մերի

Նախ և առաջ նշեմ, որ Դուք արդեն իսկ կատարել եք օրենքի խախտում, քանի որ կանխիկ գումարով գնել եք 580 000 դրամի ապրանք, մինչդեռ Դուք դրա իրավունքը չունեիք, քանզի 300 000-ից բարձր գումար չի կարելի կանխիկով գնում կատարել, իսկ ընդհանրապես ՀԴՄ կտրոնը հանդիսանում է հիմնավորում, նրան կարելի է կցել գնման ակտ, բայց տվյալ կտրոնը գլխացավանքի պատճառ կդառնա, թե՛ Ձեր և թե՛ այն կազմակերպության համար, որը այն տվել է:

Հայկ

Դժվար թե այդ կտրոնը գլխացավանք դառնա, քանի որ ձեռքբերումը կատարել է Ա/Ձ-ն, որի վրա չի տարածվում դրամարկղային գործ. մասին օրենքը: Հարգելի Meri, միգուցէ Դուք այլ իրավական ակտ ի նկատի ունեիք գրելով /Դուք արդեն իսկ կատարել եք օրենքի խախտում/:

Թեմուր Գալստյան,ք.Հրազդան

Մերի,ասեմ,որ ԱՁ-ի վրա չի տարածվում դրամարկղային գործառնությունների մասին օրենքը,ապա չի գործի Ձեր կողմից նշված սահմանափակումը: Իսկ,որպես ծախս,չի կարելի համարել քանի որ միայն կտրոնով ծախս է համարվում մինչև 300,0 հազ. դրամի գումարը:Ոչ մի գլխացավանք էլ չկա:

Albert

Բարև Ձեզ, Հայկ։ Ճիշտեք նկատել, որ Ա/Ձ-ների վրա չի տարածվում դրամարկղային գործ. մասին օրենքը։ Սակայն, չէ որ Մերի-ի կողմից նշված Ա/Ձ-ն, խախտել է Կառավարոթյան 25 օգոստոսի 1998 525 որոշման 5-րդ կետը։ Եվ եթե Ա/Ձ-ին չտուգանեն, ապա,արդյոք, վաճառող կազմակերպությունը չի տուգանվում։ Բացի դրանից, մեր ՏՀՏ-ներում որոշ խորամանկ տեսուչներ, հիմնվելով Ձեր կողմից նշված օրենքի, և այլ իրավական ակտերի վրա, այնուամենայնիվ կարողանւմ են դրամական գործ. մասին օրենքի դրույթները կիրառել և տուգանք նշանակել։ Մերի-ն, տվյալ դեպքում, շատ կարևոր և շատ Ա/Ձ-ների համար, ցավոտ հարց է բարձրաձրել։

Թեմուր Գալստյան,ք.Հրազդան

Ալբերտ ասեմ,որ Ձեր կողմից նշված որոշումը բաղկացած է ընդամենը երկու կետից,5-րդ կետ` չկա,իսկ եթե ի նկատի ունեք նույն որոշման կարգի 5-րդ կետի պահանջները,ապա Ձեր կարծիքը հակասում է նրար:Կներես,հարգանքներով`Թեմուր Գալստյան…

Մերի

Շատ շնորհակալ եմ բոլոր կարծիքների համար

Albert

Բարև Ձեզ, Թեմուր։ Ինչպես ասում են, գործից հասկացողները, առանց Ձեր մեկնաբանման, հասկացել են, որ խոսքը 525 որոշմամբ հաստատված ՆՅՈՒԹԱԿԱՆ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ)ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ԱՅԴ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ կարգի 5-րդ կետի մասին է խոսքը։ Եվ պետք է ասեմ, որ, եթե և ես, ունեմ իրար հակասող կարծիքներ, ապա նրանք հիմվում են և գործող իրավական ակտերի դրույթների և պրակտիկայում տեղ գտած հարցերի և խնդիրների վրա։
Հարգանքներով, Ալբերտ։