Լուսինե.
Բարև Ձեզ: Ցանկանում եմ իմ կողմից, տնային պայմաններում պատրաստված, ձեռագործ զարդերը (ոչ մետաղական, ոչ թանկարժեք) վաճառել համացանցով (հավանաբար ինստագրամյան էջով): Խնդրում եմ ասել.
1. Պարտադի՞ր է հաշվառվել/գրանցվել որպես Ա/Ձ, թե՞ ոչ։
2. Եթե այո, ապա ի՞նչ հարկեր/տուրքեր/վճարներ են առաջանալու։
Նախապես շնորհակալ եմ:
1 Պարտադիր է հաշվառվել հարկայինում ու գործել ֆիզ.անձ որպես միկրոբիզնես, նշելով գործունեությունը ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում,
2 դրոշմանիշային վճար տարեկան հասույթից։
Շնորհակալություն Տիգրան ջան: Իսկ կասեք ՀԴՄ սարք էլ պե՞տք է ձեռք բերեմ, եթե վաճառքը լինելու է միայն առցանց եղանակով (սոցիալական ցանցով, իսկ գումարը գնորդը վճարելու է իր նշված վայրում, իմ կողմից առաքելուց հետո) թե գործարքը արձանագրելու ուրիշ տարբերակ էլ է առկա: (Ուղղակի վաճառքի ծավալները հնարավոր է շատ չնչին լինեն, առավել ևս եկամտի, և եթե պարտադիր լինի ձեռք բերել ՀԴՄ սարք, ապա նմանատիպ եկամտաբերությամբ գործունեության համար բավականին մեծ ծախս կլինի):
Եվ մեկ հարց ևս. բազմաթիվ են մարդիկ, ովքեր իրենց ձեռքի շնորհքով ինչ-որ բան են պատրաստում (օրինակ՝ մետաղական դարակաշար), և վաճառում ասենք list.am կայքի միջոցով, ստացվում է որ նրանք նույնպե՞ս պետք է գրանցվեն որպես ա/ձ:
Կամ ասենք նկարիչները, իրենց իսկ նկարած (ոչ պատվերով) կտավները վաճառելու դեպքում:
Նկարիչները կարող են գործել նույն կերպ որպես միկրոբիզնես։
ՀԴՄ սարք պետք չէ ձեռք բերել։ Այո, նրանք պետք է գրանցվեն որպես ա/ձ:
Իսկ տվյալ պարագայում գնորդին որևէ՞ փաստաթուղթ կարող եմ տրամադրել, թեկուզ էլեկտրոնային։
Այո կարող եք տրամադրել, թեկուզ էլեկտրոնային՝ հաշիվ վավերագիր,
Եվս մեկ անգամ շնորհակալություն:
Եթե դուք եք պատրաստելու և վաճառելու, դա կդիտվի որպես արտադրություն և կգործեք որպես ֆիզ անձ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համաձայն ՀՕ ԳԼՈՒԽ 56 ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ Հավելված 3-ի։
Շնորհակալություն Ալլա ջան: Իսկ կասեք ՀԴՄ սարք էլ պե՞տք է ձեռք բերեմ, եթե վաճառքը լինելու է միայն առցանց եղանակով (սոցիալական ցանցով, իսկ գումարը գնորդը վճարելու է իր նշված վայրում, իմ կողմից առաքելուց հետո) թե գործարքը արձանագրելու ուրիշ տարբերակ էլ է առկա: (Ուղղակի վաճառքի ծավալները հնարավոր է շատ չնչին լինեն, առավել ևս եկամտի, և եթե պարտադիր լինի ձեռք բերել ՀԴՄ սարք, ապա նմանատիպ եկամտաբերությամբ գործունեության համար բավականին մեծ ծախս կլինի):
Եվ մեկ հարց ևս. բազմաթիվ են մարդիկ, ովքեր իրենց ձեռքի շնորհքով ինչ-որ բան են պատրաստում (օրինակ՝ մետաղական դարակաշար), և վաճառում ասենք list.am կայքի միջոցով, ստացվում է որ նրանք նույնպե՞ս պետք է գրանցվեն որպես ա/ձ:
Կամ ասենք նկարիչները, իրենց իսկ նկարած (ոչ պատվերով) կտավները վաճառելու դեպքում:
Պարտադիր է հաշվառվելը։
Կարող եք գործել միկրոյի շրջանակներում, տարեկան դրոշմանիշային վճար։
Շնորհակալություն Ներսես ջան: Իսկ կասեք ՀԴՄ սարք էլ պե՞տք է ձեռք բերեմ, եթե վաճառքը լինելու է միայն առցանց եղանակով (սոցիալական ցանցով, իսկ գումարը գնորդը վճարելու է իր նշված վայրում, իմ կողմից առաքելուց հետո) թե գործարքը արձանագրելու ուրիշ տարբերակ էլ է առկա: (Ուղղակի վաճառքի ծավալները հնարավոր է շատ չնչին լինեն, առավել ևս եկամտի, և եթե պարտադիր լինի ձեռք բերել ՀԴՄ սարք, ապա նմանատիպ եկամտաբերությամբ գործունեության համար բավականին մեծ ծախս կլինի):