Հուլիսի 1-ից ԱԱՀ-ի գումարները կվերադարձվեն նաև հանրապետության տարածքում գործունեություն ծավալող հարկ վճարողներին

Աղբյուր՝ lragir.am

“Ավելացված արժեքի հարկի մասին” ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին” և “Հարկերի մասին” ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին” ՀՀ օրենքների նախագծերը հավանության արժանացան կառավարության կողմից: ՀՀ պետական եկամուտների նախագահ Վարդան Հարությունյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է՝ 2017թ. հուլիսի 1-ից սկսած ԱԱՀ-ի գումարները վերադարձնել ոչ միայն արտահանողներին, այլև հանրապետության ներքին տարածքում գործարքներ իրականացնող հարկ վճարողներին: Հարությունյանի խոսքով, այս փոփոխությունը շատ կարևոր քայլ է ներդրումային միջավայրի բարելավման գործում:

“Այսպիսով, նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն ընձեռել հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների՝ հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների գերազանցող մասն օգտագործել ավելի կարճ ժամկետներում՝ դրանով իսկ բարձրացնելով տնտեսվարող սուբյեկտների շրջանառու ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը: Միաժամանակ ակնկալվում է, որ այն դրական ազդեցություն կունենա նաև գործարար միջավայրի բարելավման աստիճանը գնահատող վարկանիշային ցուցակներում ՀՀ դիրքի վրա”,- “Արմենպրես”-ի հաղորդմամբ, ընդգծեց ՊԵԿ նախագահը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորեց ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ հանրության իրազեկումը, այդ թվում՝ ԱԱՀ-ի վերադարձի հետ կապված:

Աղբյուր՝ lragir.am

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
0 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները