Ռուզաննա.
Ֆիզիկական անձ եմ, ունեմ գյուղատնտեսական նշանակության հող, որի համար նախկին սեփականատերը և այժմ էլ ես չենք վճարել հողի հարկ: Խնդրում եմ օգնել` հողի հարկի պարտքի անհուսալի ճանաչման վերաբերյալ վաղեմության ժամկետ գոյություն ունի՞, թե՞ ոչ: Քանի՞ տարվա հարկ պետք է վճարեմ: Խնդրում եմ նշել ընդունված օրենքը: Կանխավ շնորհակալ եմ:
Հարգելի Ռուզաննա, հողի հարկի պարտքերի համար վաղեմություն գոյություն չունի: Եթե Դուք հողը գնել եք մինչև 2007 թվականը, ապա Ձեր հարկային պարտավորությունները ծագում են հողը ձեռք բերելու օրվանից, իսկ մնացած պարտքերը մնում են հին սեփականատիրոջ անունով: Իսկ եթե 2007թ.-ից հետո, ապա բոլոր պարտքերը նախորդ սեփականատիրոջ փոխանցվում են Ձեզ` ներառյալ տույժերը: ՀՀ կառավարության կողմից որոշում կար, որ եթե ամբողջ ապառքը վճարվեր մինչև 2011 թվականի հուլիս ամիսը, ապա մինչև 2010թվականի տույժերը կհանվեին: Սակայն չգիտեմ, այդ որոշումը երկարացրել են, թե ոչ: Իսկ որպես խորհուրդ նշեմ, որ տույժը հաշվարկվում է միայն նախորդ տարվա ապառքի վրա, այսինքն հարկի այն մասի, որի վրա դեռ 365 օր պետք է տույժ հաշվարկվի: Տույժը հաշվարկվում է նոյեմբերի 15-ից: Այնպես որ կարող եք գոնե քիչ-քիչ վճարել, և Ձեր տույժերը կկանգնեն ու չեն ավելանա: