Gegham Bagrazyan․
ՀՈԱԿ-ին համայնքային բյուջեից սուբսիդիայի պայմանագրով տրամադրվել է 1 800 հազ․ դրամ լիցենզիա ստանալու համար, փորձագիտական, խորհրդատվական կազմակերպության հետ կնքված պայմանագրի համաձայն, արդյո՞ք այդ գումարը շահութահարկի հաշվարկում կհամարվի եկամուտ և հետևաբար նաև ծախս ՀՈԱԿ-ի դեպքում։
Այո այդ գումարը շահութահարկի հաշվարկում համարվելու է եկամուտ,նվազեցման ենթակա չէ: Սակայն սուբսիդիա տրամադրվում է միայն պետական բյուջեից ըստ ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգի,իսկ համայնքային բյուջեից սուբսիդիա տրամադրվել չի կարող, ուզում են շրջանցել գնումների օրենքը: Բավականին լավ գումար է լիցենզիա ստանալու համար, փորձագիտական, խորհրդատվական կազմակերպությանը տալու հաշվով, այլ կերպ կա ՀՀ-ում կոռուպցիա և օրինական,և անօրինական:
ՀՈԱԿ-ը հանդիսանում է համայնքի հիմնարկը, հիմնադիրը համայնքն է, այլ իրավաբանակն անձ չի, բացի այդ շահութահարկի 108-րդ հոդվածի 11-րդ կետի մասին ի՞նչ կասեք։
Այդ ենթակետը չի կարող վերաբերել, ակտիվը պետք է ունենա սկզբնական արժեք, ու կատարվելու է ծառայության մատուցում՝ մեկ անձի կողմից մեկ այլ անձի օգտին գործողության իրականացում՝ որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ):