Արմինե.
Բարև ձեզ, խնդրում եմ օգնել, հնարավո՞ր է արդյոք հաստիքացուցակում աշխատավարձ բարձրացնել ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցին, եթե նրան կան փոխարինողներ, և տվյալ դեպքում համաձայնագիր ու՞մ հետ պետք է կնքվի: Կանխավ շնորհակալություն:

Բարև Ձեզ, հարգելի Արմինե, եթե ճիշտ եմ հասկանում իրավիճակը, ապա Ձեր աշխատակիցը, օրինակ, հաշվապահը գտնվում է ֆիզ արձակուրդում, և այժմ նրան այլ աշխատակից է փոխարինում: Դուք ուզում եք բարձրացնել Ձեր հաշվապահի աշխատավարձը` ոչ թե կոնկրետ անձի, այլ հաստիքի:
Տվյալ դեպքում աշխատավարձի բարձրացման համաձայնագիր պետք է կնքել փոխարինող աշխատակցի հետ, իսկ երբ հիմնական աշխատակիցը վերադառնա ֆիզ. արձակուրդից, կկնքեք համաձայնագիր նաև իր հետ: