Արմինե.
Բարև Ձեզ: Ես 2005թ. սեպտեմբերից աշխատում եմ 0,5 դրույքով և ստանում եմ 32500 դրամ աշխատավարձ: Ս/թ մարտի 1-ից աշխատելու եմ մեկ այլ հիմնարկում ( համատեղության կարգով ) ևս 0,5 դրույքով` 32500դրամ աշխատավարձ ( որքանով տեղյակ եմ` մինչև 1,5 դրույքը թուլատրելի է ) և ես գտնվում եմ հղիության 3-րդ ամսում: Խնդրում եմ Ձեզ պատասխանեք հարցիս` ինչպե՞ս կվճարվի ֆիզ. արձակուրդս և որքան կկազմի: Նախապես շնորհակալություն:
Հարգելի Արմինե,
Ձեր հաշվարկային գումարը պետք է կազմի 140 օրվա մեջ ինչքան աշխատանքային օր է ընկնելու այդ ժամանակահատվածում, տոն օրերը ներառյալ 32500/21=1548 * 86/օրինակի համար 140 օրացուցային օրերի մեջ այդքան աշխատանքային օրեր են/=
ստանում եք վճարման ենթակա գումարը:
Ըստ նոր օրենքի, ինչքան գիտեմ, այդ գումարը պետք է հարկվի եկամտահարկով, բայց քանի որ ձերը մինիմում աշխատավարձ է, երևի թե ձեր գումարը չի հարկվի: Իսկ ինչ վերաբերվում է համատեղությամբ աշխատելու վերաբերյալ, Դուք բուլետենը տանում եք ձեր հիմնական աշխատավայր, մեկ օրինակ պատճենահանում եք, տալիս եք հիմնական աշխատատեղում, կնքում, ստորագրում են և գրում են իսկականի հետ ճիշտ է, և տանում եք համատեղությամբ աշխատանքի տեղը, որտեղ և լրացվում է և հաշվարկվում է նույն ձևով:
Բյուլետենի երկրորդ էջը չեք լրացնում, պատճենահանում եք, որ երկրորդ գործատուն լրացնի իր կազմակերպության տվյալները:
Շնորհակալ եմ, Անի ջան: Որքան հասկացա` երկու տեղից էլ կվճարվեմ:
Խնդրում եմ պատասխանել, առաջին ծննդաբերության միանվագ 50 000 դրամը վճարվու՞մ է, եթե երեխան ծնվելուց հետո ապրել է 2օր: Եթե կարելի է, խնդրում եմ նշել որոշումը: