Անահիտ.
6 ամսվա աշխատող եմ և գտնվում եմ հղիության 5-րդ ամսում: Կցանկանայի իմանալ, թե ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել հղիության ու ծննդաբերության նպաստ ստանալու հետ կապված, և այդ փոփոխություններով արդյո՞ք ինձ տրամադրվելու է օրինական վճարովի արձակուրդ: Եթե այո, ինչպես է հաշվարկվելու: Աշխատավարձս 55000 դրամ է: Եվ եթե պայմանագրիս ժամկետը լրանա ֆիզարձակուդիս ընթացքում, կարո՞ղ են ինձ աշխատանքից հեռացնել, թե՞ ոչ: Պատասխանելիս, եթե կարելի է, նշեք հոդվածները: Շնորհակալություն:
Հարգելի Անահիտ, ոչ, Ձեզ չեն կարող աշխատանքից ազատել արձակուրդի ընթացքում: Իսկ նպաստը հաշվարկվում է` ամսեկան միջին աշխատավարձը (վերջին 12 ամիսների աշխ-րձ + լրավճարներ / 12) բաժանելով 21 (եթե 5 օրյա աշխատանքային շաբաթ է, կամ 25` 6 օրյայի դեպքում) և բազմապատկելով 140 օրացուցային օր արձակուրդի բոլոր աշխատանքային օրերով: Պետք է նշել նաև, որ այդ գումարը հարկվում է եկամտահարկով, չնայած այս հարցի շուրջ բազմաթիվ քննարկումներ կան, և միգուցե օրենքը փոխվի, եթե արդեն չի փոխվել:
Փոփոխված օրենքը դեռ ուժի մեջ չի մտել: