Հղիության և ծննդաբերության արձակուրդի վերաբերյալ

Սոնյա.

Խնդրում եմ պատասխանել: Ես ինքս հաշվապահ եմ: Սակայն դպրոցից տեղապոխվել եմ Ա/Ձ մոտ: Ներկա պահին գնում եմ ֆիզարձակուրդ: Աշխատել եմ դեկտեմբերի 1-ից, մայիսի 23-ին ստացել եմ արձակուրդ: Սակայն հարկայինը ինձ համոզում է, որ իմ 5 ամսվա աշխատավարձը պետք է բաժանեմ 12-ի: Արդյո՞ք նման օրենք կա, և որտե՞ղ կարող եմ կարդալ այդ մասին: Նախապես շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
EvA

Հարգելի Սոնյա, կարդացեք «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ` ՀՕ-160-Ն , որի վերջին փոփոխությունները կատարվել են 05.05.2011-ին, նայեք` ՀՕ-123-Ն օրենքը և որն ուժի մեջ է 21.05.2011 : Այս վերջին փոփոխությունը Ձեզ էլ է վերաբերվում:

Գևորգ

Հարգելի Սոնյա, ցավոք սրտի իմ կարծիքով նրանք ճիշտ են: ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ փոփոխություններ կատարելուց հետո տվել են այնպիսի ձևակերպում, որ դրանից միայն պետք է հասկանալ հետևյալը: Այնտեղ ասվում է միայն 12-ի բաժանելու 12 ամսվա ԱՎՈՒՄ-ը և այդ օրենքով սահմանված նպաստների գումարը: Եթե չի ձևավորովում 12 ամիս, ապա հաշվի է առնվում այդ ժամանակահատվածում այլ գործատուի մոտ ստացած վերը նշված գումարները, իսկ եթե չի ձևավորվում 12 ամիս նաև այդպես, ապա ՓԱՍՏԱՑԻ ամիսների վրա բաժանելու մասին խոսք չկա անգամ:

Վարդուհի

Ոչ, նրանք սխալ են, վերջին փոփոխության համաձայն միջին եկամուտը հաշվելու համար հիմք է վերցվում նախորդ 12 ամիսների աշխատած եկամուտը, իսկ եթե տվյալ գործատուի մոտ լրիվ չէ, ապա մնացած ամիսները վերցվում է նախորդ գործատուի մոտ ստացված եկամուտը, և նոր ամբողջ վերջին 12 ամիսների եկամուտը բաժանվում 12-ի:

EvA

Հարգելի Գևորգ, իսկ ի՞նչ կասեք Աշխատանքային Օրենսգրքի հոդված 195-ի մասին: Չի՞ ստացվում, որ իրար հակասում են:

Գայանե Ա

Սիրելի Սոնյա, եթե դուք նախկինում աշխատել եք դպրոցում, ապա նախորդ ամիսների համար կարող եք դպրոցից վերցնել տեղեկանք ձեր աշխատավարձի մասին և այդ ժամանակ (5 ամիս Ա/Ձ-ի մոտ, 7 ամիս դպրոցում) նախորդ 12 ամիսների աշխատավարձի հանրագումարը կբաժանեք 12-ի:

Գևորգ

Հարգելի Եվա, դա իմ կարծիքն է, և ձեր նշած 195 հոդվածով կհաշվարկվի վերջնահաշվարկը, արձակուրդը, բայց ոչ նպաստները: Դա նորմալ է, իմ կարծիքով, և կկատարվի նաև այնեղ փոփոխություն նշելով, որ 195-ը չի վերաբերվում նպաստերի հաշվարկին 🙂 սպասենք:

EvA

Սիրելի հաշվապահներ, իսկ եթե աշխատողը լրիվ 12 ամիս չի աշխատել տվյալ գործատուի մոտ, և նախկինում էլ չի աշխատել, այդ դեպքում ի՞նչ:

Դավիթ Ասատրյան

Կարող եք կարդալ ՀՕ-160-Ն Հոդված 22, կետ 2:
Այսինքն` այլ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածը և աշխատավարձը պետք է մտնի միջինի մեջ, բայց եթե օրինակ նոյեմբերի կեսը դպրոցում եք եղել, իսկ մյուս կեսը Ա/Ձ-ի մոտ, ապա պետք է վերցնել միայն մեկը, իհարկե` որը մեծ է: Ինչ-որ նոր տեղեկանքի ձև է սահմանված այդպիսի դեպքերի համար: