Լուսինե.
Բարև ձեզ:
Հարցս երրորդ անգամ դեկրետից դեկրետ գնալու մասին է: Ես պատրաստվում եմ երրորդ բալիկս ունենալ, այժմ գտնվում եմ դեկրետում, քանի որ երկրորդ բալիկս դեռ 1.6 տարեկան է: Նշեմ, որ ֆիզից ֆիզ եմ գնացել: Հիմա ուզում եմ իմանալ՝ արդյո՞ք թույլատրվում է երրորդ անգամ ֆիզ. արձակուրդ գնալ, եթե այո, ապա ինչպե՞ս է հաշվարկվում այն, նախորդ երկուսի նմա՞ն, թե՞ երրորդ անգամ հաշվում են նվազագույնով:
Կանխավ շնորհակալություն:
Հարգելի Լուսինե, անշուշտ թույլատրվում է երրորդ անգամ ֆիզ. արձակուրդ գնալ, քանի որ Դուք գտնվում եք երեխայի խնամքի համար տրվող արձակուրդում (եթե, իհարկե, չեք ազատվել աշխատանքից սեփական դիմումի համաձայն):
Ինչ վերաբերվում է մայրության նպաստին, ապա այն հաշվարկվում է նախորդ երկուսի նման՝ համաձայն գործող օրենսդրության, այլ ոչ թե նվազագույնով:
Հարգելի Արթուր, շատ շնորհակալ եմ Ձեր պատասխանի համար:
Հարգելի Արթուր, կարո՞ղ եք ինձ օգնել մայրության նպաստի հաշվարկի հետ կապված: Աշխատողը ֆիզ. արձակուրդ գնալուց առաջ կազմակերպությունում աշխատել է հինգ ամիս, նրա ամսական աշխատավարձը նվազագույնից ցածր է, քանի որ վարձատրվում է ժամային դրույքաչափով: Կուզենայի, որ ուղարկեք հաշվարկի ձև: Նախապես շնորհակալ եմ: Եթե հնարավոր է, շուտ արձագանքեք: էլ. փոստ՝ Lusn2005 շնիկ mail.ru