Աննա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ մի հարց է հետաքրքրում: Եթե ուսուցիչը դպրոցում աշխատել է ընդամենը 2 ամիս և հղիացել, նա իրավունք ունի՞ օգտվելու ֆիզարձակուրդից: Նա մինչև դպրոց մտնելը աշխատել է ինչ-որ այլ կազմակերպությունում: Որքա՞ն է ֆիզից օգտվելու անհրաժեշտ ստաժը տվյալ հիմնարկում: Նախապես շնորհակալ եմ:
Ֆիզ․ արձակուրդը վճարելու եք դուք, հաշվարկը կատարելու եք հետ 12 ամիսների նրա ստացած աշխատավարձի միջին հաշվարկով, իսկ նախորդ աշխատավայրում ստացած աշխատավարձը ներառվելու է տվյալ հաշվարկում։ Պետությունն է կատարում փոխհատուցումը նպաստից, այնպես որ նախկին աշխատավայրը դեր չի խաղում բացի հաշվարկին մասնակցելիս։
Ընդհանրապես ֆիզ-արձակուրդի հիմքն է հանդիսանում 140 օրը, 70 օր նախածննդյան, 70 օր հետծննդյան, և հաշվարկվում է վերջին 3 ամսվա միջին աշխատավարձի հիման վրա: