Հղիության ո՞ր ամսից են գնում դեկրետ

Լուիզա.

Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ օգնել ինձ հասկանալ դեկրետային օրերի հաշվարկը և չափը:

Աշխատում եմ մասնավոր ՍՊԸ-ում 03/09/2013թ.-ից՝ 145 000 դրամ համախառն աշխատավարձով, երկուշաբթիից – ուրբաթ՝ 09։00-18։00, շաբաթ՝ 10։00-14։00: Հղիության ո՞ր ամսից են գնում դեկրետ, արդյո՞ք հնարավոր է այդ ամիսները հետաձգել և ավելացնել ծննդաբերությունից հետո տրամադրվող օրերին: Խնդրում եմ նաև հաշվել, թե որքան է հղիության նպաստը, և արդյո՞ք պետության կողմից դեկրետում գտնվելու ընթացքում որևէ հավելյալ նպաստ հասնում է, թե՞ ոչ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Միհրան

Ֆիզ. արձակուրդը տրամադրվում է ծննդաբերությունից 70 օր առաջ: Հաշվարկը կատարվում է ֆիզ. արձակուրդ գնալու ամսվան նախորդող անընդմեջ 12 ամսվա համար հատկացված համախառն աշխատավարձի գումարը 12-ի բաժանելով ու այն էլ 30,4-ի բաժանելով և բազմապատկելով 140 օրի, այսինքն՝ եթե բացակայություններ կամ հավելումներ չեք ունեցել, այն կստացվի 145 000 * 12 / 12 / 30,4 * 140 = 667 767 դրամ և մաքուր 496 069 դրամ:

Միհրան

Իսկ երեխայի ծնվելուց հետո 3 տարի երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու դեպքում առաջին 2 տարիներին կստանաք երեխայի խնամքի նպաստ՝ ամսական 18 000 դրամ:

Լուիզա

Շնորհակալ եմ տրված տեղեկատվության համար։

Լուիզա

Եվս մեկ հարց։ Արդյո՞ք տրամադրվում է արձակուրդային դեկրետից առաջ, քանի որ անցած տարվա արձակուրդայինից 1 տարին լրանում է մոտավոր դեկրետ դուրս գալու ամսին։

Միհրան

Կարող է գնալ արձակուրդ, բայց եթե արձակուրդի ընթացքում սկսվում է ֆիզ. արձակուրդը, ապա կատարվում է վերահաշվարկ, և չօգտագործված օրերը տեղափոխվում են, կարող եք արձակուրդը ձևակերպել գործի վերադառնալուց հետո:

Լուիզա

Շատ շնորհակալություն մանրամասն բացատրությունների համար:

Անուշ

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ ևս պատասխանել՝ ունեմ 2 տարվա աշխատանքային ստաժ, ֆիզ. արձակուրդս հունիսի 1-ից է, աշխատավարձս 85 000 դրամ է՝ չհաշված պահումները, նախորդ գրառման մեջ նշված հաշվարկով ստացվում է 391.447 դրամ և մաքուր 289.671 դրամ, խնդրում եմ պատասխանել՝ ճի՞շտ եմ արդյոք հաշվել:

Shushan

Բարև Ձեզ։ Մի հարց. ես դեկրետից դեկրետ եմ գնալու, մոտ մի ամիս արաջ ծննդատնից թուղթը փոխանցվել է դպրոց, բայց դեռ գումարը չի փոխանցվել, ե՞րբ է փոխանցվում գումարը և կանխիկ, թե՞ քարտով։

Գայա

Բարև Ձեզ։
Ինձ մի հարց է հետաքրքրում հնարավոր է արդյոք դեկրետային արձակուրդ գնալ մեկ ամիս շուտ։ Եթե այո, ապա ո՞ր դեպքում։

Մոնիկա

Բարեվ ձեզ: Կասեք, եթե 7 ամիս աշխատել եմ կարի արտադրամասում, հետո դուրս եմ եկել 3 ամսով, եվ նորից նույն հիմնարկում վերականգնվել աշխատանքի, արդյոք կստանա՞մ դեկրետ եվ մոտաոր ի՞նչ գումարի սահմանում։