Բարև Ձեզ, եթե ՀԿ-ն ազատված է ԱԱՀ-ից, պե՞տք է արդյոք հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ ներկայացնի հաշվետվություն` ԱԱՀ-ի ազատված տողում նշելով մատուցած ծառայությունից ստացված եկամուտների չափը։ Թե՞ իմաստ չունի։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Բարև Ձեզ, եթե ՀԿ-ն ազատված է ԱԱՀ-ից, պե՞տք է արդյոք հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ ներկայացնի հաշվետվություն` ԱԱՀ-ի ազատված տողում նշելով մատուցած ծառայությունից ստացված եկամուտների չափը։ Թե՞ իմաստ չունի։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հոդված 75. Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկների ներկայացումը
1. ԱԱՀ վճարողները մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին են ներկայացնում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ:
Եթե Դուք հանդիսանում եք ԱԱՀ վճարող, բայց իրականացրել եք ԱԱՀ ազատված գործարք, Դուք պետք է ներկայացնեք ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ ԱԱՀ-ի ազատված տողում նշելով` մատուցած ծառայությունից ստացված եկամուտների չափը։
Պետք է ներկայացնեք նաև այն պատճառով, որ ՀԿ-ները գործում են շահութահարկի համակարգում:
Ոչ առևտրային կազմակերպությունները և գյուղատնտեսական արտադրանք արտադրող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը մինչև Օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հաշվարկվող՝ գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 115 միլիոն դրամը գերազանցելը Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարքներ իրականացնելու դեպքում (բացառությամբ գյուղատնտեսական արտադրանք չհամարվող ապրանքների մատակարարման գործարքների), այդ գործարքներից Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում ԱԱՀ հաշվարկելու և պետական բյուջե վճարելու պարտավորություն չեն կրում:
Այսինքն` հաշվարկներ ներկայացնելու պարտավորություն չունեք, եթե չեք գերազանցել 115 մլն դրամի շրջանառության շեմը:
Բարև Ձեզ, եթե տվյալ կազմակերպությունը հարկվում է ԱԱՀ-ով և այդ նույն ժամանակում ունի ԱԱՀ-ից ազատված գործարք` պետք է առանձնացված հաշվառում կատարի, բայց ամեն դեպքում պետք է ներկայացնի ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ:
Ոչ, չեն ներկայացնում, քանի որ ԱԱՀ վճարողները մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ: Իսկ ՀԿ-ների ԱԱՀ վճարող համարվելու դեպքերը նկարագրված են ՀՕ-ի 59-րդ հոդվածի 2-րդ մասում: Այսինքն` միայն այդ երեք կետերից որևէ մեկը տեղի ունենալու պարագայում կներկայացնեն:
ՀԿ-ոլորտը ավելի պարզ է, քան օրենքով նկարագրվածը։ Եթե շահել եք դրամաշնորհ ու ըստ այդ դրամաշնորհի ազատված եք ԱԱՀ-ից ու գործարք եք անում ԱԱՀ-ով աշխատող կազմակերպության հետ։ Առաջին իսկ դեպքում Ձեզ դուրս են գրում առանց ԱԱՀ-ի հաշիվ, հետո Դուք տալիս եք տեղեկանք Ձեր կնիքով ու ստորագրությամբ + իրենց կողմից հավաստող թուղթը, որ ազատված եք ԱԱՀ-ից։ Մնացած գործողությունները դիմացի կազմակերպության վրա է։ Միայն մի դրամաշնորհի դեպքում էր, որ տեղեկանք Էինք տալիս Ֆին․ նախ, դա էլ ըստ դոնորի գործելաոճի և ցանկության։