ՀԿ հաշվետվություն

Գարիկ.

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 30-ը, Կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում հրապարակել գործունեության վերաբերյալ հաշվետվությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի փետրվարի 13-ի N 59-Ն հրամանի 3-րդ հավելվածի համաձայն՝ մինչև կայքի շահագործումը, հաշվետվությունը և եզրակացությունը հրապարակվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Հասարակական կազմակերպությունը հաշվետվության, աուդիտորի եզրակացության և վերստուգող մարմնի եզրակացության (առկայության դեպքում) մեկական օրինակները հաշվետվությունը և աուդիտորի եզրակացությունը հրապարակելուց հետո` 30 օրվա ընթացքում, ներկայացնում է իր հաշվառման վայրի հարկային մարմին: Որտե՞ղ է պետք հրապարակել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran
Գարիկ

Հարգելի Տիգրան, կմանրամասնե՞ք:

Tigran

Ինչպես դիմել Հրապարակային ծանուցում հրապարակող անձը կայքից ներբեռնում է ձևը, լրացնում է այն և էլեկտրոնային կրիչով ներկայացնում ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն:

Էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում հրապարակային ծանուցում հրապարակող անձը լրացնում է պահանջվող տվյալները կայքի Էլեկտրոնային դիմում բաժնում:

Մերի

Բարև Ձեզ, հարգելի Տիգրան: Սա վերաբերու՞մ է բոլոր ՀԿ-ներին, թե՞ միայն հանրային միջոցներից օգտվողների։

Tigran

Ինչպես դիմելՀրապարակային ծանուցում հրապարակող անձը կայքից ներբեռնում է ձևը, լրացնում է այն և էլեկտրոնային կրիչով ներկայացնում ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն:

Էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում հրապարակային ծանուցում հրապարակող անձը լրացնում է պահանջվող տվյալները կայքի էլեկտրոնային դիմում բաժնում: