Գևորգ.
Բարև ձեզ։
Որքա՞ն է ՀԿ-ն գրանցելու միանվագ վճարումը։ Եվ ի՞նչ կարգով պետք է ներկայացնել կանոնադրությունը պետ. ռեգիստր։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Գևորգ.
Բարև ձեզ։
Որքա՞ն է ՀԿ-ն գրանցելու միանվագ վճարումը։ Եվ ի՞նչ կարգով պետք է ներկայացնել կանոնադրությունը պետ. ռեգիստր։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հասարակական կազմակերպությունների պետական գրանցման համար ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը՝
դիմում (տրամադրվում է տեղում),
հասարակական կազմակերպություն հիմնադրելու մասին հիմնադիրների որոշումը կամ հիմնադիր ժողովի արձանագրությունը (նմուշային ձև)՝ ստորագրված բոլոր հիմնադիրների կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ ժողովի նախագահի և քարտուղարի կողմից, իսկ մեկ անձի կողմից հասարակական կազմակերպության հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի միանձնյա գրավոր որոշումը,
իրավաբանական անձի կանոնադրությունը՝ հաստատված հիմնադրի (հիմնադիրների) կամ հիմնադիր ժողովի կողմից,
պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ,
տեղեկություններ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ՝ անձնագրային տվյալները և սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը,
էլեկտրոնային փոստի հասցեն,
հասարակական կազմակերպության իրական շահառուների վերաբերյալ հայտարարությունը։
Աղբյուր՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենք:
Հասարակական կազմակերպությունների պետական գրանցման համար սահմանված է 10 000 դրամ պետական տուրք:
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1.4-րդ կետի համաձայն՝ պետական ռեգիստրում գրանցման ենթակա ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման, գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների պետական գրանցման կամ դրանց առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման, գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների և պետական գրանցամատյանում գրառման ենթակա այլ տեղեկությունների փոփոխությունների հաշվառման համար, բացառությամբ այն տեղեկությունների, որոնք ինքնաշխատ կերպով արդիականանում են պետական ռեգիստրի տվյալների բազայում՝ առանց անձի հավելյալ դիմումի կամ պահանջի, պետական գրանցման համար պետական տուրքը գանձվում է բազային տուրքի հնգապատիկի չափով: