Արթուր.
Հիմնական միջոցներ ներմուծելիս ԱԱՀ-ն ներառվու՞մ է ինքնարժեքի մեջ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արթուր.
Հիմնական միջոցներ ներմուծելիս ԱԱՀ-ն ներառվու՞մ է ինքնարժեքի մեջ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Այո, ներառվում է, ակտիվի սկզբնական արժեք՝ ակտիվի ձեռքբերման գնի, կառուցման կամ ստեղծման կամ մշակման ծախսերի (այդ թվում՝ չփոխհատուցվող և Օրենսգրքով սահմանված կարգով չհաշվանցվող (չնվազեցվող) հարկերի և վճարների), տեղափոխման, տեղակայման ծախսերի և (կամ) ձեռքբերման հետ անմիջականորեն կապված այլ ծախսերի հանրագումար՝ դրամական արտահայտությամբ:
Նայած դուք որ հարկային դաշտում եք գործում և նաև այդ հիմնական միջոցը ինչպիսի գործունեության մեջ եք օգտագործելու։ Օրինակ եթե դուք գործում եք ԱԱՀ դաշտում, բայց ձեռքբերումներն ուղղակիորեն վերագրվում են ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին, ապա այդ ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի գումարները հաշվանցման (պակասեցման) ենթակա չեն ձեռքբերումների կատարման հաշվետու ժամանակաշրջանում:
Եթե հարկվում եք ԱԱՀ-ով և հաշվանցելու եք ԱԱՀ-ն ապա ինքնարժեքի մեջ չեք ներառելու:
ԱԱՀ դաշտում եմ աշխատում, և հիմնականը տեխնիկա է ներմուծվել: Ինձ հետաքրքիր է հիմնական միջոցի հաշվառման մեջ ներառե՞մ ԱԱՀ, թե՞ ոչ:
Եթե օգտագործելու եք ձեր սովորական գործունեության մեջ, այլ ոչ թե հատուկ ծրագրի շրջանակներում, որը ազատված է ԱԱՀ վճարումից, ապա չպետք է ներառեք ԱԱՀ ինքնարժեքի մեջ, այլ պետք է հաշվանցում կատարեք։